Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունն աջակցություն կտրամադրի մի շարք ոլորտների աշխատակիցներին, հղի կանանց և աշխատանքից ազատվածների

Վերադարձ լուրերի բաժին

Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այդ մասին հայտնեց կառավարության մամուլի ծառայությունը: Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վեցերորդ, յոթերորդ, ութերորդ միջոցառումները: Միջոցառումների նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած ՀՀ քաղաքացիներին:

Եվ այսպես` վերցերորդ միջոցառման շահառու են հանդիսանում ՀՀ քաղաքացի հանդիսացող այն ֆիզիկական անձինք, ովքեր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուի հետ անընդմեջ առնվազն 2020 թ. հունվարի 1-ից մինչև մարտի 13-ը ժամանակահատվածում (կամ հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատվելու և կրկին աշխատանքի ընդունվելու ժամանակահատվածը չի գերազանցել 3 աշխատանքային օրը), սակայն ազատվել են աշխատանքից 2020 թ. մարտի 13-ից մինչև մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում:

Zaruhi_Batoyan_47I1931
Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

Այս աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք՝
. ում աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 ՀՀ դրամը,
. ով 2020 թվականի մարտի 30-ի (ներառյալ) դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նաև այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա,
. 2020 թվականի մարտի 30-ի (ներառյալ) դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չի եղել,
. ով ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի որոշմամբ (մինչև 14 տարեկան երեխա ունեցողներին աջակցություն տրամադրելու վերաբերյալ) սահմանված միջոցառման շահառու է հանդիսացել։
Աշխատանքից ազատման ամսաթիվ է համարվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՊԵԿ ներկայացված աշխատանքից ազատման հայտի ամսաթիվը:

Յոթերորդ միջոցառման շահառու է հանդիսանում հղի կինը, ով 2020թ. մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք և ում ամուսինն ազատվել է աշխատանքից 2020թ. մարտի 13-ից մինչև 2020թ. մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում և չի անցել մեկ այլ աշխատանքի նույն ժամանակահատվածում: Աջակցությունը տրամադրվում է հղի կնոջը՝ 100 000 ՀՀ դրամի չափով:

Gov_T014116

Ութերորդ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին: Մասնավորապես՝
• հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,
• հանրային սննդի ծառայություններ,
• զբոսաշրջային ծառայություններ,
• վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,
• մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն կազմակերպվող: Տուժած ոլորտ չեն համարվում այն մանրածախ առևտրի ծառայությունները, որոնց շրջանակում վաճառվում է (անկախ չափից և համամասնությունից) նաև սննդամթերք և/կամ ծխախոտ և/կամ դեղորայք և/կամ ալկոհոլային խմիչք:

Մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են տուժած ոլորտներում, իսկ մնացածը ոչ) գործունեություն ծավալող գործատու տնտեսվարող սուբյեկտների (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) աշխատակիցների աջակցության չափի որոշման կարգն ու պայմանները սահմանվում են կառավարության որոշմամբ:

Մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են Տուժած ոլորտներում, իսկ մնացածը ոչ) գործունեություն ծավալող՝ շահառու հանդիսացող անհատ ձեռնարկատերերի աջակցության չափի որոշման կարգն ու պայմանները սահմանվում են կառավարության որոշմամբ:

Gov_T014077
Վարձու աշխատողները շահառու են հանդիսանում այն պարագայում, եթե 2020 թվականի մարտի 13-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում հանդիսացել են Տուժած ոլորտների վարձու աշխատողներ:

Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝

. վարձու աշխատողի համար 2020 թվականի հունվար և փետրվար ամիսների համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի չափով և ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով, եթե վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը,
. վարձու աշխատողի համար 2020 թվականի հունվար և փետրվար ամիսների համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափով, եթե վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը պակաս է նվազագույն աշխատավարձի չափից,
. անհատ ձեռնարկատիրոջ՝ 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի չափով և ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով, եթե անհատ ձեռնարկատիրոջ 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը,
. անհատ ձեռնարկատիրոջ՝ 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, եթե անհատ ձեռնարկատիրոջ 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսը պակաս է նվազագույն աշխատավարձի չափից:

Աջակցությունը տրամադրվում է շահառուի կողմից online.ssa.am կայքէջին սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա: Միջոցառման շրջանակում աջակցություն ստացած անձանց տվյալները հրապարակվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում:

Gov_T014103

Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի դեպքում աջակցությունը տրվում է մեկ անգամ՝ աջակցության չափը որոշելու համար հիմք ընդունելով տուժած ոլորտներում գործող բոլոր գործատուներից 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին ստացած եկամուտների հանրագումարը:

Միաժամանակ վարձու աշխատող և անհատ ձեռնարկատեր հանդիսացող շահառուի դեպքում աջակցությունը տրամադրվում որպես վարձու աշխատող և որպես անհատ ձեռնարկատեր հաշվարկված աջակցության չափերի առավելագույնով:

Gov_T014093

Նիկոլ Փաշինյանն այդ համատեքստում ընդգծել է թվայնացման կարևորությունը: «Այս ողջ ընթացքում և այսօր էլ, ամենօրյա ռեժիմով մենք հասկանում ենք, թե թվայնացումն ինչպիսի մեծ և կարևոր նշանակություն ունի: Բազմաթիվ խնդիրներ կան, որոնց արդյունավետությունը բարձր է այն պարագայում, երբ ունենք թվայնացված հարթակներ և ցածր է այն պարագայում, երբ չունենք թվայնացված հարթակներ»,-նշել է վարչապետը՝ հավելելով, որ ցանկացած ժամանակահատվածում էլ անհրաժեշտ է կոնկրետ արդյունքներ ունենալ թվայնացման ոլորտում: Կառավարության ղեկավարը կարևոր է համարել թվայնացման կիրառելիությունը. «Այսօր Հայաստանում բազմաթիվ թվայնացված հարթակներ կան, որոնք կիրառելի չեն և փոխգործելի չեն: Թվայնացումն այն է, որ ցանկացած պահի կարելի է ունենալ ցանկացած տեղեկատվություն՝ ամենատարբեր բնույթի»:

Ամփոփելով կառավարության այսօրվա արտահերթ նիստի աշխատանքները՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Եթե պարզվի, որ այս գործիքներն արդյունավետ են, գուցե մենք աշխատենք դրանց լրամշակման վրա: Եթե պարզվեց գործիքներից մի մասն արդյունավետ չէ, չի հասնում հասցեատերերին, գուցե այդ գործիքները մենք կփոխարինենք այլ գործիքներով: Կամ եթե պարզվի, որ կա այլ, նոր գործիքներ կիրառելու հնարավորություն, մենք կկիրառենք նաև այդ գործիքները»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնություններ

Քայլերի հաջորդականությունը կարելի է իմանալ` զանգահարելով ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն. 060 544 444 08000 0007:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները նախաձեռնել են հայրենիքին օգտակար լինելու՝ ամենամսյա աջակցության ծրագիր:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները կոչ են անում այլ ընկերությունների աշխատակիցներին՝ միանալ նախաձեռնությանը: Համոզված ենք, որ գործատուների ու աշխատակիցների համանման նախաձեռնություններն ավելի կմոտեցնեն հաղթանակը:

2020թ. սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.4%

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա ազդեցություն չի սպասվում: