Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը 3 տարով հետաձգել է Ucom-ի ԱԱՀ-ն

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

19:24 , 03 Մարտ 2016

ՀՀ կառավարության որոշմամբ՝ ներդրումային ծրագրի շրջանակում «Յուքոմ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով:

Ներդրումային ծրագրի շրջանակում «Յուքոմ» ընկերությունը նախատեսում է կառուցել 4G (LTE) սերնդի բջջային ցանց և հզորացնել առկա 2G/3G ցանցը, ինչը թույլ կտա մատուցել առավել բարձր որակի և առավել բազմազան հեռահաղորդակցության ծառայություններ, այդ թվում՝ մինչև 375 Mbps արագությամբ բջջային ինտերնետ, LTE ստանդարտի ձայնային ծառայություններ, Wi-Fi զանգեր, առաջարկել 4-ը 1-ում փաթեթներ: