Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը 2,7 մլն դոլար արժեքով գույք կհանձնի «Գազպրոմ Արմենիային» ՝ անհատույց օգտագործման իրավունքով

Վերադարձ լուրերի բաժին

09:29 , 13 Դեկտեմբեր 2017

«Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված ընդհանուր 1279 169 136 (մեկ միլիարդ երկու հարյուր յոթանասունինը միլիոն հարյուր վաթսունինը հազար հարյուր երեսունվեց) ՀՀ դրամ հաշվեկշռային արժեքով գույքը՝ համաձայն հավելվածի, անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով կհանձնվի «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը:

Այս մասին համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության դեկտեմբերի 14-ի նիստի օրակարգում:

Նշենք, որ այդ գույքը բաղկացած է հիմնականում գազատարներից, գազաբաշխիչ կայանի սարքերից և սարքավորումների համալիրից, և նմանատիպ այլ սարքավորումներից։

Նշվում է նաև, որ Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին կհանձնարարվի.

– սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնհինգօրյա ժամկետում ապահովել «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ որոշման հավելվածում նշված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացումը և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու են «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին,

– սույն կետի 1-ին ենթակետում նշված գործընթացի ավարտից հետո մինչև մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կողմից «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

Անհրաժեշտությունը (պաշտոնական հիմնավորում). Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 2011 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրվել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը զարգացման օժանդակություն տրամադրելու մասին Փոխըմբռնման Հուշագիր (Հուշագիր): ԻԻՀ կառավարությունը համաձայնել է Հուշագրի շրջանակներում տրամադրել 2 մլն ԱՄՆ դոլար, որպես դրամաշնորհ Հայաստանի Հանրապետությունում` Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի (Մեղրի և Ագարակ համայնքների) գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար: Հուշագրի համաձայն` հայկական կողմն իր վրա է վերցրել Հուշագրի շրջանակներում տրամադրվող միջոցների հաշվին ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման և ապրանքների ներմուծման գործարքներից գանձվող հարկերի, մաքսատուրքերի և այլ պարտադիր վճարների հետ կապված ծախսերը:

2011 թվականի դեկտեմբերի 26-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության (պատվիրատու) և իրանական «Սաներջի» ընկերության (գլխավոր կապալառու) միջև կնքվել է ծրագրի իրականացման պայմանագիր (Պայմանագիր):

2013թ. օգոստոսի 26-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկի և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի  միջև կնքվել է Հանձնարարության պայմանագիր, համաձայն որի Պայմանագրով սահմանված պատվիրատուի պարտավորությունների կատարումը` բացառությամբ վճարումների իրականացումը և դրա հետ կապված այլ պարտավորությունների կատարումը, դրվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի վրա:

Ծրագրի շրջանակներում Մեղրի և Ագարակ քաղաքներում նախատեսված գազաֆիկացման աշխատանքներն ավարտվել են ամբողջությամբ, որի ընդհանուր հաշվեկշռային արժեքը կազմել է 1 279 169 136 (մեկ միլիարդ երկու հարյուր յոթանասունինը միլիոն հարյուր վաթսունինը հազար հարյուր երեսունվեց) ՀՀ դրամ:

Հաշվի առնելով նշված տարածքների գազամատակարարման կարևորությունը, անհրաժեշտ ենք համարում նշված գույքն՝ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին

Պատվիրակության կազմում էին նաև Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է հատուկ առաջարկ՝ ոսկու գրավով վարկեր ունեցող հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը գնում է ոսկու գրավադրմամբ վարկեր`ավելացնելով վարկի գումարը մինչև 30%

Նշանակվել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի նոր տնօրեն

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Արշակ Գրիգորյանը հանդիպեց աշխատակիցների հետ