Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը 2020 թվականին իրականացրել է ճգնաժամային կառավարում. Նիկոլ Փաշինյան

Վերադարձ լուրերի բաժին

ԱԺ-ում քննարկվել է ՀՀ Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ 2020 թ. իրականացվել է ճգնաժամային կառավարում:

Մինչ այդ նա մանրամասնեց, որ 2019 թվականը Հայաստանի համար աննախադեպ հաջող տարի էր, և ունեցել են վերջին 10 տարվա համար աննախադեպ բարձր տնտեսական արդյունքներ՝ 7.6 տոկոս տնտեսական աճ, շուրջ 63 մլրդ դրամով գերակատարվել է բյուջեի եկամտային մասի նախապես ծրագրված պլանը:

«2020 թվականի հունվար-փետրվարին տնտեսական աճի այս դինամիկան շարունակվեց և ՀՀ-ում արձանագրվեց ավելի քան 9 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, բայց մարտից արդեն Հայաստան մուտք գործեց կորոնավիրուսը, և մեր մոտ սկսեց ճգնաժամային մի ժամանակաշրջան, և թվում էր, թե կորոնավիրուսը մեզ համար լինելու է 2020 թվականի վատագույն հիշողությունը: Բայց սեպտեմբերին մենք ունեցանք 44-օրյա պատերազմը՝ մեզ համար ծանր հետևանքներով: Վերը նշված հանգամանքների բերումով ՀՀ Կառավարությունը 2020 թվականին իրականացրել է ճգնաժամային կառավարում: Առաջին փուլում այդ ճգնաժամային կառավարումը կապված էր կորոնավիրուսի հետ, որի արդյունքում այսօրվա դրությամբ ՀՀ ավելի քան 200 հազար քաղաքացիներ վարակվել են կորոնավիրուսով»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ ունեցել ենք կորոնավիրուսի շուրջ 3770-ից ավելի մահեր, միաժամանակ իրականացրել են հակաճգնաժամային 25 միջոցառում, որի շրջանակներում աջակցություն է ստացել շուրջ 1,1 մլն ֆիզիկական անձ, 83 հազար իրավաբանական անձ:

Վարչապետը հայտնեց, որ շահառուներին հասանելի է եղել 239 մլրդ դրամ՝ կորոնավիրուսի հակաճգնաժամային փաթեթի շրջանակներում, որից պետբյուջեից ծախսը՝ 55 մլրդ դրամ, փոխառու միջոցները պետբյուջեից՝ 20 մլրդ դրամ, մնացածը Կառավարության խթանող քաղաքականության արդյունքում իրականացվել է բանկային համակարգի միջոցով:

1lurer.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը:

Ucom-ի աշխատակիցները պարգեւատրվել են հայրենիքին մատուցած ծառայությունների համար

2021 թվականի օգոստոսի 9-ին Ucom-ի անվտանգության բաժնի ղեկավար Արամ Սարգսյանին շնորհվել է «Երախտագիտություն» մեդալը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից։