Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը 10 տոկոսով սուբսիդավորելու է շահառուի վարկը խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու համար

Վերադարձ լուրերի բաժին

13:31 , 29 Մարտ 2019

ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը, որի շրջանակում տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու, մատչելիություն ապահովելու նպատակով կտրամադրվի պետական աջակցություն` վարկի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով:

B4b.am-ի տեղեկության համաձայն՝ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ, նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը նշեց, որ վարկերը տրամադրվելու են 5 տարի մարման ժամկետով , առավելագույնը 12 տոկոս տոկոսադրույքով, որից սուբսիդավորվելու է 10 տոկոսային կետը: «Այնպես որ, շահառուին վերջնականապես կտրամադրվի 2 տոկոս տոկոսադրույքով, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների տնտեսավարողներին կամ գյուղոլորտում գործունեություն իրականացնող կոոպերատիվներին 0 տոկոսով է հասնելու ֆինանսական ռեսուրսը»,- ասաց Գևորգյանը:

Ծրագրի շրջանակում ձեռք բերվող մեկ գլուխ տոհմային խոշոր եղջերավոր կենդանու հաշվարկային արժեքը 1 միլիոն դրամ է, իսկ ընդհանուր մեկ շահառուի վարկի առավելագույն չափը՝ 3 միլիոն դրամ: «Այսինքն` մեկ տնտեսավարող սուբյեկտ կարող է ձեռք բերել առնվազն 300 խոշոր եղջերավոր կենդանի, ընդ որում՝ կարող է ձեռք բերել ինչպես արտասահմանից ներմուծելով Հայաստանի Հանրապետության տարածք, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում առկա տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներից: Նախատեսվում է 2019-24 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տնտեսավարողների կողմից ձեռք կբերվի 10 հազար գլուխ տարբեր սեռահասակային խմբերի խոշոր եղջերավոր տոհմային կենդանիներ: Համեմատության համար ասեմ, որ վերջին տարիներին` 2013-2018 թվականների ընթացքում, ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 2195 խոշոր եղջերավոր կենդանի: Ընդ որում՝ դրանց խմբաքանակի մեջ մեծ բաժին է ընկնում նաև ժամանակին պետության աջակցությամբ ներմուծված խոշոր եղջերավոր կենդանիներին»,- ընդգծեց Գևորգյանը:

Ըստ նախագծի` 2019-28 թվականների ընթացքում հանրապետությունում կարտադրվի շուրջ 25 միլիարդ դրամ արժեքով կաթ և միս:

Հայաստանն ապահովել է ֆինանսական համակարգի հուսալիությունն ու կայունությունը

Նոր թողարկման Եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունն ընդամենը 3.95 տոկոս է՝ հետգնված պարտատոմսերի 6 տոկոսի փոխարեն, ինչը նշանակում է, որ Հայաստանի համար էականորեն նվազել են պարտատոմսերի սպասարկման ծախսերը:

Օտարերկրյա ներդրումների ներհոսքը մեկ տարվա ընթացքում ավելացել է 27,6 տոկոսով

Հայաստանում 2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ներհոսքը կազմել է 2 մլրդ 174 մլն դոլար, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 465 մլն դոլարով կամ 27.6 տոկոսով:

Ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հա գյուղատնտեսական հողատարածք

Դրանով գյուղացու ֆինանսական ծախսի առնվազն 50%-ը կհոգա պետությունը, իսկ ցրտահարության ռիսկի ապահովագրավճարն էլ կփոխհատուցվի 60%-ով։