Invalid username or password
Հայաստանում պղնձաձուլական նոր համալիրի կառուցման հարցը գտնվում է ՀՀ կառավարության օրակարգում: Այդ մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Չինական ընկերության հետ բանակցությունները շարունակվում են, և չինական ընկերությունը, նախնական պայմանավորվածության համաձայն, ծրագրում է այցելություն Հայաստան, և ես կարծում եմ, որ այդ այցի շրջանակներում ես նույնպես կընդունեմ պատվիրակությանը: Ընդհանուր առմամբ, նոր պղնձաձուլական համալիրի կառուցումը մեր օրակարգում է, որովհետև այն, ինչն առկա է Ալավերդիում, արդյունավետ չէ, բնապահպանական տեսանկյունից շատ խնդրահարույց է։ Եվ այն, ինչը հիմա է քննարկվում, գրեթե քիչ կապ ունի այն բանի հետ, ինչ եղել է նախկինում»,- ասաց Ավինյանը:
Արմենպրես
Դիտումներ 412
Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների նպատակներն են ապահովել հարկաբյուջետային համարժեք քաղաքականության ապահովումը, ուժեղացնել հարկաբյուջետային կարգապահությունը:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կարծում է, որ պետք է հավասարակշռված մոտեցում ցուցաբերել:
Այդ մասին վստահեցրել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: