Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը քննարկում է աջակցության տարբեր հնարավորություններ

Վերադարձ լուրերի բաժին

15:08 , 01 Ապրիլ 2020

Պետությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների համատեքստում քննարկում է տարբերակներ՝ միկրոձեռնարկություններին աջակցելու համար: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը:

«Կառավարության հաստատած 8-րդ միջոցառումը հյուրանոցային և հյուրատնային ծառայությունների, հանրային սննդի, զբոսաշրջության, վարսավիրանոցների, գեղեցկության սրահների և մանրածախ առևտրի ծառայությունների համար է: Մանրածախ առևտրի համար կա սահմանափակում. չեն կարող մասնակցել սննդամթերք, ծխախոտ, դեղորայք կամ ալկոհոլ վաճառող մանրածախ կետերը: Ութերորդ միջոցառումը նախատեսված է միկրոտնտեսավարողների համար: Երրորդ միջոցառումը, ցավոք, այս պահին սահմանափակում ունի, և կարող են դիմել միայն 24 մլն և ավելի շրջանառություն ունեցած տնտեսավարողները: Բայց մենք ներկայում բոլոր հարցումների և ստացվող հայտերի դիմումների արդյունքում քննարկում ենք տարբեր միջոցառումներ՝ նաև միկրոձեռնարկությունների համար»,-ասաց Մարգարյանը:

Կառավարության կողմից հաստատված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառումը միտված է փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցմանը: Կարող են օգտվել այն ՓՄՁ-ները, որոնք գործում են զբոսաշրջության, առողջապահության, կացության, հանրային սննդի, մշակող արդյունաբերության ոլորտներում: Դրանց 2019-ի շրջանառությունը պետք է լինի 24-500 մլն դրամի շրջանակում, և 2019-ի մեկ եռամսյակի շրջանառությունը ամբողջ տարվա շրջանառության 10 տոկոսից ավելին պետք է լինի:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և գործունեության որոշ տեսակները:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է արտարժութային վարկեր փոքր բիզնեսի համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ձեռնարկատերերին ԱՄՆ դոլարով և Եվրոյով վարկերի տրամադրման նախագիծը՝ համապատասխանաբար 8,5% և 6,5% տարեկան տոկոսադրույքներով։

Unity՝ «Շնորհավո՜ր նոր տարիֆ». Ucom-ը հանդես է եկել բոլոր ժամանակների իր լավագույն առաջարկով

Հավելենք, որ մինչև 2022 թվականի հունվարի 31-ը Unity 12000 և Unity 9000 մարզային տարիֆներին բաժանորդագրվելու դեպքում գործում է հատուկ առաջարկ։

Առանց գրավ բիզնես վարկեր` մինչև 25,000 ԱՄՆ դոլար

Տրամադրվում են նաև արտոնյալ պայմաններով գրավով վարկեր մինչև 150,000 ԱՄՆ դոլար կամ համարժեք ՀՀ դրամ՝ գրավի առկայության դեպքում գրավային արժեքի մինչև 150%-ի չափով։