Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը քննարկելու է դեղերի ներմուծման շուկայում նոր ներկրումների հնարավորություն ստեղծելու հարցը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

20:52 , 12 Փետրվար 2019

«ՀՀ կառավարությունը լրջագույնս քննարկելու է Հայաստանում դեղերի ներմուծման շուկայում զուգահեռ ներկրումների հնարավորություն ստեղծելու հարցը, որը կարող է բերել նաև գների անկման: b4b.am-ի հաղորդմամբ` վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի դիտարկմանը:

Գորգիսյանի կարծիքով` ԵԱՏՄ գործընկերները հայկական շուկայից դուրս են մղում մսամթերքը, գյուղմթերքը, դեղորայքը: Փաշինյանը նշեց` կա տեսակետ, որ դեղերի շուկայում պետք է զուգահեռ ներկրումների հնարավորություն ստեղծվի, ինչը կբերի դեղերի շուկայում գների անկման: «Եվ դա բավականին կողմնակիցներ ունի: Այս փաստարկը մենք լրջորեն կքննարկենք: Եվ եթե պարզվի, որ դրա արդյունքում մեր սպառողների շահերը գնային և որակային առումով օգուտ են ստանում, մենք, հնարավոր է, որ գնանք այդպիսի քայլերի»,-ասաց վարչապետը:

Նա նշեց, որ թեև այսօր էլ կան զուգահեռ ներկրման մեխանիզմներ, դրանք բավականին դժվար են գործում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։