Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը փակում է արտաբյուջետային հաշիվները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

22:09 , 07 Փետրվար 2019

ՀՀ կառավարության որոշմամբ պետական գերատեսչությունների բոլոր արտաբյուջետային հաշիվները կդադարեն գործել: Այդ մասին Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո նշել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Կան մարմիններ, որոնք ունեն արտաբյուջեներ, կային մարմիններ, որոնք չունեն: Հիմա նպատակն է, որպեսզի ունենանք միասնական մոտեցում: Շրջանառության մեջ է դրվել օրենսդրական փաթեթ, որով կդադարեցվի արտաբյուջետային հաշիվներով շրջանառությունը, ինչը նշանակում է, որ մենք գնում ենք եղած միջոցների համախմբման, ոչ միայն ֆինանսական, այլև այլ ռեսուրսների»,- ասել է Ջանջուղազյանը:

Նրա խոսքով՝ այդ մոտեցումը տարածվելու է նաև ուժային կառույցների վրա: Ըստ նախարարի՝ միայն արտաբյուջեների մասով պետբյուջեից տարեկան հատկացվում է 29 մլրդ դրամ: «Նախագծերի փաթեթը շրջանառվում է, կառավարության առաջիկա նիստերից մեկում այն կընդունվի և կուղարկվի ԱԺ: Ընթացիկ տարվա վրա որոշումը չի ազդի, այլ կգործի 2020 թվականի հունվարի 1-ից»,- նշել է Ջանջուղազյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։