Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը սուբսիդավորում է կարկտապաշտպան ցանցերի ներդրման ծրագիրը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

14:46 , 04 Ապրիլ 2019

Կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորում» ծրագիրը: b4b.am-ի հաղորդմամբ, գյուղնախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանը նշեց, որ ծրագիրը նախատեսում է սուբսիդավորել 0,5-10 հա պտղատու և խաղողի այգիներում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար նպատակային վարկերը:

Նրա խոսքով՝ վարկը վերջնական սպառողին հասանելի կլինի 2 տոկոսով, իսկ սահմանամերձ գյուղերում՝ զրո տոկոսով: Վարկը տրամադրվում է 7 տարի ժամկետով, մեկ տարի արտոնյալ ժամանակահատվածով: Գեւորգյանն ասաց, որ սա թվով 11-րդ ծրագիրն է մեկ տարվա ընթացքում:

«Ծրագրի հիմնական նպատակը գյուղատնտեսության ոլորտի կորուստների ռիսկերը մեղմելու նպատակով պետական աջակցության միջոցով գյուղատնտեսությունում տնտեսավարողների կողմից կարկտապաշտպան ցանցերի ներդրման խթանումն է, որը կհանգեցնի պտղատու եւ խաղողի այգիների արդյունավետ պաշտպանության, տնտեսավարողների եկամուտների աճի ու այգեգործության արդյունավետության բարձրացման»,- ասաց Գևորգյանը:

Ըստ նախագծի՝ նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է.

1) կատարել կարկտապաշտպան ցանցերի ներդրման խոչընդոտների գնահատում և դրանց մեղմման հնարավորությունների կիրառում,

2) գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար պետական աջակցության ցուցաբերում՝ նպատակային վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման միջոցով,

3) կատարել կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար պահանջվող վարկային միջոցների եւ վարկի տոկոսի սուբսիդավորվող մասի գնահատում,

4) հստակեցնել կարկտապաշտպան ցանցերի ներդրման գործընթացում վարկերի սուբսիդավորման ձեւը,

5) առաջադրել ծրագրի մոնիթորինգի իրականացման մեխանիզմներ,

6) կատարել ծրագրի ռիսկերի գնահատում:

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Ծրագրի շրջանակում պետական աջակցությունը տրամադրվում է առավելագույնը 10 հեկտար պտղատու եւ խաղողի այգիներում (այսուհետ՝ Այգի) կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար: Ծրագրի իրականացման ֆինանսավորման աղբյուրը պետական բյուջեն է: Կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար պետական աջակցությունը կտրամադրվի վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման եղանակով:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ այս ծրագրերը պետք է լիարժեք իրականացվեն, իսկ պատշաճ ժամկետներում նեգատիվ ազդակներ ստանալ եւ անհրաժեշտ փոփոխություններ անելը կարեւոր է:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էլ, անդրադառնալով ծրագրի մասին իրազեկվածության բարձրացմանը, նշեց, որ միայն հեռուստատեսությամբ տեղեկատվության տարածումը քիչ կլինի, պետք է այն զուգորդել այլ քայլերի հետ, օրինակ՝ համայնքներում ուղղորդեն դեպի տեղեկատվության այդ աղբյուրներ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնություններ

Քայլերի հաջորդականությունը կարելի է իմանալ` զանգահարելով ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն. 060 544 444 08000 0007:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները նախաձեռնել են հայրենիքին օգտակար լինելու՝ ամենամսյա աջակցության ծրագիր:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները կոչ են անում այլ ընկերությունների աշխատակիցներին՝ միանալ նախաձեռնությանը: Համոզված ենք, որ գործատուների ու աշխատակիցների համանման նախաձեռնություններն ավելի կմոտեցնեն հաղթանակը:

2020թ. սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.4%

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա ազդեցություն չի սպասվում: