Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը Սիլիկոնյան հովտում ուսանելու համար պետական կրթաթոշակ կտրամադրի հայ երիտասարդների

Վերադարձ լուրերի բաժին

22:23 , 17 Դեկտեմբեր 2019

ՀՀ կառավարությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների Սիլիկոնյան հովտի Դրեփերի ձեռներեցության դպրոցում ուսանելու համար պետական կրթաթոշակ կտրամադրի հայ երիտասարդներին: Այդ մասին դեկտեմբերի 17-ին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Մենք վարչապետի գլխավորությամբ վերջերս Սիլիկոնյան հովտում էինք: Մի շատ կարևոր պայմանավորվածություն ձեռք բերեցինք` ՀՀ կառավարությունն առաջին անգամ պետական կրթաթոշակ կտրամադրի հայ երիտասարդներին` ուսանելու Սիլիկոնյան հովտում: Կրթական բացառիկ ծրագիրը հոգալու է ընտրված այն ձեռներեցների ուսման հետ կապված բոլոր ծախսերը, ովքեր կցանկանան և կդիմեն այդ ծրագրին, և հնարավորություն կստանան 7 շաբաթ տևողությամբ ձեռներեցության և բիզնես դասընթացներ անցնելու Դրեփերի համալսարանում»,- տեղեկացրել է Արշակյանը: Նախարարը նշել է, որ Դրեփերի համալսարանում դասավանդում են հայտնի և հաջողակ ձեռներեցներ:

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել 4 սուպեր տեսախցիկով Xiaomi Redmi 10 և ստանալ անլար բարձրախոս

Հավելենք, որ 5000 մԱ/ժ հզոր մարտկոցով Xiaomi Redmi 10-ը հնարավոր է օգտագործել ողջ օրվա ընթացքում և չանհանգստանալ սմարթֆոնը լիցքավորելու մասին։ Իսկ շնորհիվ 18 Վտ/ժ լիցքավորման տեխնոլոգիայի` այն լիցքավորվում է շատ արագ։

SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում

Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով։

Յունիբանկն առաջարկում է 4.8% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝ 4.8% տարեկան: