Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը պետգնումներին մասնակցելու համար բիզնեսին կտա ավելի լայն հնարավորություններ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

23:04 , 02 Ապրիլ 2019

ՀՀ ֆինանսների նախարարությունը գնումների գործընթացում իրականացվող բարեփոխումների համատեքստում ենթաօրենսդրական մակարդակում որոշակի փոփոխություններ է կատարել: Ըստ նախարարութւյան նախագծի՝ գնումների համակարգին մասնակցության համար փոքր ու միջին բիզնեսից որակավորման չափանիշներ չեն ուզի մինչև 10 մլն դրամի գնումների կատարման դեպքում՝ նախկին 5 մլն դրամի փոխարեն:

B4b.am-ի հաղորդմամբ՝ այդ մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանը: «Նախագիծը կազմելու համար դիրքորոշումներ ենք ստացել բիզնեսից և ՀԿ-ներից և հետո այն ներկայացրել ենք կառավարության քննարկմանը: Դրանով կկարգավորվեն մի շարք հարցեր: Եթե հայտը ներկայացնելու օրվա դրությամբ սուբյեկտն ուներ ժամկետնանց պարտքեր Հայաստանի հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով, մրցույթին չէր կարողանում մասնակցել: Նախագծով առաջարկվում է պարտքերը վճարելով գործընթացից դուրս չմնալու հնարավորություն ընձեռել»,-ասաց Շահնազարյանը:

Ներկայում որոշակի սահմանափակում կա վարկային պարտավորություններ ունեցող կազմակերպությունների՝ գնումներին մասնակցության մասով: Շահնազարյանի խոսքով՝ սա ևս դուրս է գալու: Ֆինանսների նախարարությունը հնարավորին բացառելու է նաև գնումների գործընթացում մասնակիցներին ձևական պահանջներով ծանրաբեռնելը: «Այսինքն` այն փաստաթղթերը, որոնք ինքներս ունենք և կարող ենք ստուգել և գնահատել, դրանք այլևս մասնակիցներից չենք ուզելու: Եվ եթե ցանկություն կլինի պարզել, թե ներկայացված տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ, ապա մեր համապատասխան պետական մարմինների միջոցով կճշտենք»,-տեղեկացրեց վարչության պետը:

Մինչև 5 մլն դրամի պետական գնումների կատարման ժամանակ փոքր ու միջին բիզնեսին առանց որևէ որակավորման չափանիշի պահանջների բավարարելու, տրվում էր հնարավորություն մասնակցելու ընթացակարգերին: Շահնազարյանի խոսքով՝ այդ 5 մլն դրամի շեմը կբարձրացվի և կդառնա 10 մլն դրամ: Սրանով գրավչության աստիճանն ավելի կմեծանա: Շահնազարյանը շեշտեց, որ սրանք այն տեսանելի խնդիրներն էին, որոնցից բիզնեսը որոշակի բողոքներ ուներ:

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: