Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը պատրաստվում է խոշոր ենթակառուցվածքային նախագծեր իրականացնել Սյունիքի մարզում

Վերադարձ լուրերի բաժին

18:54 , 17 Օգոստոս 2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Մեղրիի տարածաշրջան: Կառավարության ղեկավարը նախ եղել է Սյունիքի տարածաշրջանային մաքսատան «Մեղրի» մաքսային կետում: Պատասխանատուները Հովիկ Աբրահամյանին են ներկայացրել մաքսատան աշխատանքը ու մատուցվող ծառայությունները. զեկուցվել է, որ մաքսատունը գործում է 24-ժամյա ռեժիմով, քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների անցումը մաքսակետով կազմակերպվում է առավելագույնը 10-15 րոպեի ընթացքում:

Նշվել է, որ Իրանի հետ վիզայի ռեժիմի վերացման արդյունքում էականորեն ավելացել են ուղևորափոխադրումները, ինչի կապակցությամբ վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին նվազագույնի հասցնել մաքսակետով ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար անհրաժեշտ ժամանակահատվածը, սահմանահատումն իրականացնել առավել սահուն և արագ, շարունակել բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը:

Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է Մեղրիի տարածաշրջանի այն հատված, որտեղ առաջիկայում նախատեսվում է հիմնել ազատ տնտեսական գոտի, որի շուրջ ՀՀ վարչապետը պայմանավորվածություն էր ձեռք բերել: Ակնկալվում է, որ նոր ԱՏԳ-ն առավել առարկայական կդարձնի Իրանի հետ առևտրատնտեսական և արդյունաբերական քաղաքականությունը, կնպաստի երկկողմ տնտեսական կապերի խորացմանն ու ընդլայնմանը, կձևավորվեն և կկազմակերպվեն այնպիսի ծառայություններ, որոնք հնարավորություն կտան առանց խոչընդոտի մուտք գործել Եվրասիական տնտեսական միության և իրանական շուկաներ:

Հովիկ Աբրահամյանը կարևորել է Իրանի հետ սահմանագոտում ԱՏԳ-ի հիմնումը, որը թույլ կտա կազմակերպել նոր արտադրություններ, իրականացնել արտահանում, հիմնել վերամշակման նոր ձեռնարկություններ, ստեղծել աշխատատեղեր:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ՀՀ տնտեսության գերակա ուղղություններին համապատասխան ԱՏԳ-ի ստեղծումը նոր և լայն հնարավորություններ կստեղծի Հայաստանի, հատկապես, Մեղրիի տարածաշրջանի համար, քանի որ այնտեղ կբացվեն նոր աշխատատեղեր, լավագույնս կիրացվի առկա տնտեսական ռեսուրսը: Մինասյանը տեղեկացրել է, որ Իրանի սահմանագոտուն հարակից Ազատ տնտեսական գոտու ստեղծման նախագիծը ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ուղարկվել է բոլոր շահագրգիռ գերատեսչություններին: «Ակնկալվում է կարճ ժամանակահատվածում հիմնել այս Ազատ տնտեսական գոտին, որի մեջ կան թե արդյունաբերական, թե ենթակառուցվածքային և թե ծառայությունների մատուցման բաղադրիչները»,- ասել է նախարարը:

Վարչապետը եղել է մարզի Ագարակ և Մեղրի համայնքներում, հանդիպել տեղի բնակչության հետ, ծանոթացել նրանց հուզող խնդիրներին: Հանդիպման շրջանակում, վարչապետին ներկայացվել են համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքը, հրատապ լուծում պահանջող խնդիրները: Կառավարության ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել Մեղրիի տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ:

Վարչապետը տեղեկացրել է, որ այս մարզում կառավարությունը պատրաստվում է իրականացնել խոշոր ենթակառուցվածքային նախագծեր, ինչը միանշանակորեն նպաստելու է համայնքների ու առհասարակ մարզի տնտեսական աշխուժացմանը, նոր ներդրումների ներգրավմանը: «Մեր երկրում նոր աշխատատեղերի ստեղծումը կառավարութան առանցքային հարցերից է և մեր քաղաքականությունն ուղղված է մարզերում նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

5 հարց ու պատասխան՝ գնաճի մասին

Ինչո՞ւ սպառողները չեն հավատում գնաճի պաշտոնական ցուցանիշին

Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

«Մեղրի» ազատ տնտեսական գոտին պաշտոնապես մեկնարկեց իր գործունեությունը (լուսանկարներ)

Դեկտեմբերի 15-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ, տրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) գործունեության պաշտոնական մեկնարկը։