Invalid username or password
Թե ի՞նչն է պատճառը, որ նոր կառավարության ծրագրում տնտեսական հստակ ցուցանիշներ ներկայացված չեն, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նշեց՝ եթե ուզում ենք, որ ծրագիրը ծածկի մինչև 2017 թվականը, ապա դրա
«Եթե կառավարությունը գար, ասեր` 2016-ին այս ցուցանիշներն ենք ապահովելու, ապա դա կլիներ բլեֆ, քանի որ այսքան կարճ ժամանակահատվածում դրանք հնարավոր չէ անել: Այդ իսկ պատճառով, հանրությանը չմոլորեցնելու համար արհեստածին ցուցանիշներ կառավարության ծրագրում 2016թ. կամ 2017թ. առաջին եռամսյակի համար տնտեսական աճի վերաբերյալ ընդգրկված չեն»,- այս մասին այսօր ասել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ նոր կառավարության ծրագրում տնտեսական հստակ ցուցանիշներ ներկայացված չեն։
Ըստ փոխվարչապետի՝ կարճաժամկետ հեռանկարի համար տնտեսական ցուցանիշներ հրապարակելն ուղղակի տրամաբանական չէ, որովհետև ազդեցությունը, որ կառավարությունը կարող է իր քաղաքականությամբ ունենալ տնտեսական երևույթների վրա, պահանջում է որոշակի ժամանակահատված: Դրանք, Վաչե Գաբրիելյանի խոսքով, կսկսեն ազդել մի քանի ամիս հետո, և դրա համար հիմա կենտրոնացվածությունը միայն միջոցառումների վրա է:
Վ.Գաբրիելյանը նաև նշել է, որ 2017թ. համար միջոցառումներ ևս լինելու են, բայց դրանք սահմանափակվել են, և եղած միջոցառումները մինչև 2017թ. առաջին եռամսյակն է. «Դրանից հետո կլինեն նոր ընտրություններ, նոր ծրագիր»:
Դիտումներ 3145
Ucom ընկերության ձայնային ծառայություններից օգտվող բաժանորդները կարճատև անհարմարություն են ունեցել տվյալների փոխանցման և որոշ դեպքերում նաև ձայնային ծառայություներից օգտվելիս։
Կարող ենք ասել, որ պետական ծախսերի աճի շնորհիվ պետությունը 2020թ-ին ավելի քան 2%-ային կետով նպաստել է ՀՆԱ-ի անկման մեղմմանը:
Մինչև մարտի 15-ը Ucom ընկերության ցանկացած վաճառքի և սպասարկման կենտրոնում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում ապառիկ ձևակերպելիս գնորդները կարող են ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը, գաջեթը կամ աքսեսուարն առանց կանխավճարի։