Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը որոշեց դասական աճուրդով օտարել «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրը

Վերադարձ լուրերի բաժին

15:38 , 21 Նոյեմբեր 2019

ՀՀ կառավարությունը որոշեց դասական աճուրդով օտարել Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը: Գործադիրի նոյեմբերի 21-ի նիստում հարցը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը: «Նախագծով նախատեսվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրը, ինչպես նաև շենք շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը և շենք շինությունների օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասն օտարել դասական աճուրդով: Նոյեմբերի 20-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ է»,- ասաց Բադալյանը:

Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամները հարուցված քրեական գործի շրջանակում 2018 թվականի նոյեմբերի 19-ին «Գոլդեն փելես» հյուրանոցը պետությանը նվիրաբերելու դիմում էին ներկայացրել Պետական գույքի կառավարման կոմիտեին:

2019 թ. սեպտեմբերի 26-ին կառավարությունը հաստատեց որպես նվիրատվություն գույք ընդունելու մասին որոշումը, որով նախատեսվում էր ընդունել «Գոլդեն փելես» հյուրանոց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականությունը: Այն 19.04.2019 և 11.06.2019 թթ. դրությամբ գնահատվել էր 7 535 889 000 ՀՀ դրամ շուկայական արժեքով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են երկրի զարգացմանը վերաբերող հարցեր

Կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ իր, երկրի ղեկավարի և Ազգային ժողովի միջև ձևավորվել է կառուցողական աշխատանքային մթնոլորտ:

Խաղային ոլորտի միջազգային փորձագետները ուսումնասիրել են ՀՀ-ում ինտերակտիվ խաղային ոլորտը

ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալը փորձագետների հետ քննարկել է հայկական խաղային շուկան:

Արևային էներգիայով ջեռուցում՝ Ծովակ գյուղի մանկապարտեզում

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) լուծել են օրհասական հարցը: