Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը շարունակում է կրճատել ծառայողական ավտոմեքենաների թիվը

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

19:34 , 26 Մայիս 2016

Կառավարությունն այսօր ընդունել է «Գործադիր իշխանության համապատասխան ոլորտներում ծառայողական ավտոմեքենաների սահմանաքանակների կրճատման մասին» որոշում:

Ըստ այդմ՝ ընդունվել է ի գիտություն ՀՀ վարչապետի՝ ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի նիստում տրված հանձնարարականի համաձայն հանրապետական գործադիր մարմինների և դրանց կառավարման ոլորտում գործող ՊՈԱԿ-ների, ՀՀ կողմից հիմնադրված հիմնադրամների, ծրագրեր իրականացնող գրասենյակների, պետական մասնակցությամբ ընկերությունների աշխատակազմերից կրճատված ավտոմեքենաների թիվը համաձայն որոշման կից հավելվածի և ապահովել գործընթացի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացումը:

Անդրադառնալով որոշմանը՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ մեքենաների կրճատման գործընթացը շարունակվում է. այս շաբաթվա ընթացքում լրացուցիչ ևս 30 մեքենա է կրճատվել: Նշվել է նաև, որ որոշման հավելվածում ներկայացված է թե սպասարկման նպատակով որքան մեքենա է հանրապետական գործադիր մարմնի համար պլանավորվել 2016թ. բյուջեով և որքան է նախատեսվում 2017թ. բյուջեով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արտոնություն է տրամադրվել հերթական ներդրումային ծրագրին

Կառավարությունը մարտի 21-ի նիստում ընդունել է որոշում, որով «Եվրոստան-ույուտ» ՍՊԸ-ին տրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմա և ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների արտադրության մեջ։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 700 000 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում՝ ծրագրի շրջանակում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 260 000 ՀՀ դրամ […]

Կընդլայնվեն մատչելի պայմաններով ուսանողական վարկեր ձեռք բերելու հնարավորությունները

«Սրանով մենք փաստորեն բարձրացնում ենք վարկի վերին սահմանաչափը և երեք տոկոսային կետով իջեցնում ենք ուսանողական վարկի տոկոսը: Սա միանշանակ բարենպաստ փոփոխություն է մեր ուսանողների համար»,- Նիկոլ Փաշինյան:

Քայլեր են ձեռնարկվելու քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու ուղղությամբ

Կառավարության մարտի 21-ի նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է վարկերի իրական տոկոսների հարցին և նշել. «Մենք Կենտրոնական բանկի հետ կարևորել ենք քաղաքացիների ֆինանսական գրագիտության բարձրացումը։ Մի բանում վստահ ենք՝ մենք պետք է պետական ծրագրեր իրականացնենք՝ քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու առումով»: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ այս ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում և մանրամասներ […]