Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը շարունակում է բանակցել Google-ի և PayPal-ի հետ

Վերադարձ լուրերի բաժին

20:40 , 17 Դեկտեմբեր 2019

Կառավարությունը շարունակում է Google-ի և PayPal-ի հետ բանակցությունները, որոնք միտված են այդ ընկերությունների կողմից մատուցվող մի շարք ծառայությունների հայիֆիկացմանը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան` այդ մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«Մենք մի քանի խնդիր ունենք YouTube-ի, Google Maps-ի, PayPal-ի և Google Play-ի հետ կապված: Այս ուղղություններով բավական լուրջ աշխատանքներ ենք տանում, սփյուռքի հետ ենք համագործակցում: Մեր սփյուռքի այն հայրենակիցները, որոնք աշխատում են այդ կազմակերպություններում, նույնպես ներառված են այդ աշխատանքներում: Աշխատանքային ընթացք է, գնահատականներ այս պահին չեմ կարող հնչեցնել, բայց այս տեմպերով եթե գնանք, բավական արագ կհասնենք արդյունքի»,- ասաց Արշակյանը:

Հարցին, թե արդյոք կա՞ հավանականություն, որ այդ արդյունքը կլինի 2020 թ., նախարարը պատասխանեց, որ այո` կա այդ հավանականությունը: Հակոբ Արշակյանը 2019 թ. մարտի 12-ին հայտնել էր, որ կառավարությունն աշխատանքային խումբ կստեղծի օնլայն տեղեկատվական հարթակներ YouTube-ի և Google-ի հայիֆիկացման հնարավորությունն ուսումնասիրելու ու դրան աջակցելու համար։ Տեղեկատվական հարթակների հայաֆիկացումը հնարավորություն կտա հայ օգտատերերին գումար աշխատել, նշելով, որ իրենք Հայաստանից են, իսկ երկիրը ճանաչելի կդարձնի տեղեկատվական քարտեզի վրա:

Հոկտեմբերի 7-ին Երևանում ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT-2019) շրջանակում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը բանակցություններ է սկսել Youtube-ի հետ կապված:

Ճշգրտված ծրագրային ցուցանիշը գերակատարվել է շուրջ 59 մլրդ դրամով

Ըստ Կարեն Թամազյանի, չնայած առանձին ամիսներին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված եկամուտ ապահոված աշխատատեղերի անկմանը` տարեկան կտրվածքով 2020թ. հարկման ենթակա եկամուտներ ապահոված աշխատատեղերը կազմել են միջին ամսական 609 հազար, որը 2019թ. նույն ամսվա համեմատ ավելի է շուրջ 1.2 %-ով (7 հազարով):

Քաղաքացիները ԿԲ-ում կարող են փոխանակել հնամաշ կամ վնասված ՀՀ դրամները

ՀՀ ԿԲ դրամանիշերի փոխանակման գործառնական դրամարկղը գործելու է ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6 հասցեում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր ձևակերպելու շահավետ պայմաններից

Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ ձևակերպած հաճախորդ-վարկառուներին ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է տալիս պարբերաբար ավելացնել գործող վարկի սահմանաչափը մինչև 10%: