Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը շարունակում է ապահովել սուբվենիցայի ծրագրերի իրականացումը

Վերադարձ լուրերի բաժին

16:45 , 17 Հոկտեմբեր 2019

Կառավարության որոշմամբ ՀՀ մարզպետարաններին նախատեսվում է հատկացնել 2019 թ. պետբյուջեի հարկային եկամուտներից 403,434.9 հազար դրամ՝ ՀՀ համայնքներին 2019 թ. պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով: Այդ մասին որոշումն ընդունվել է հոկտեմբերի 17-ի կաավարության նիստի ընթացքում: Հիմնավորման համաձայն՝ 2019 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ համայնքների կողմից ներկայացվել են թվով 518 ծրագրային հայտեր, որոնցից սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած ութ նիստերի ընթացքում քննարկվել և հավանության է արժանացել 483-ը: Ներկայում ընթանում է հավանության արժանացած ծրագրերի մրցութային գործընթացը կամ արդեն իսկ իրականացվում են շինարարական աշխատանքները։ Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին՝ համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը, գիշերային լուսավորության անցկացմանը, գազիֆիկացմանը: Արդյունքում կապահովվի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացումը:

Վարչապետը, խոսելով կապիտալ ծախսերի մասով գերակատարումների մասին, նշել է. «Ճիշտ է մենք անընդհատ ասում ենք և պաշտոնապես արձանագրել ենք, որ դա մեր ամենամեծ պրոբլեմն է, բայց այն օրը մենք վերլուծեցինք և արձանագրենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մենք բավականին շոշափելիորեն շատ ավելի մեծ կապիտալ ծախսեր ենք արել: Ուրիշ բան, որ մենք մեր դրած նշաձողին դեռևս չենք կարողանում հասնել: Չենք կարողանում հասնել նաև այդ պատճառով, որ մենք հիմա որակական շատ ավելի բարձր ստանդարտներ ենք դնում: Եթե այդ ստանդարտների նկատմամբ աչք փակենք՝ կարող է կատարենք էլ, գերակատարենք էլ»:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ գումարի խնդիր չկա կապիտալ ներդրումների համար. «Ես մի քանի անգամ ասել եմ և զգում եմ, որ քաղաքական շահարկումների առիթ է տալիս, որ ես ասել եմ, թե մենք փողի խնդիր ընդհանրապես չունենք: Բայց երբ ասում ենք, որ փողի խնդիր չունենք, դա չի նշանակում, որ պետք է դուրս գանք և ուղղակի, կներեք կոպիտ բառի համար, բաժանենք: Ի՞նչ տեղի կունենա, եթե մենք այդպես վարվենք. փողի արժեքը կընկնի: Երբ ասում ենք փողի խնդիր չունենք՝ նկատի ունենք կապիտալ ներդրումներ անելու համար: Այսօր մենք եվրոբոնդեր թողարկեցինք, և մեզ առաջարկվեց 2 միլիարդից ավելի գումար: Մենք այսօր ներքին շուկայում պետական կարճաժամկետ և երկարաժամկետ պարտատոմսեր ենք թողարկում, թողարկում ենք շատ ավելի քիչ, քան շուկայում դրա պահանջարկը կա: 9 ամիսների տվյալներով՝ 21.6 տոկոսով բյուջեի եկամտային մասն ավելացել է: Մենք հիմա նաև ռազմավարության վրա աշխատում ենք և եկել ենք այն եզրակացության, որ մեր ռազմավարությունը պետք է լինի այս պոտենցիալ գումարները ներգրավել շատ արդյունավետ կապիտալ ծրագրերում, որոնք մենք պայմանականորեն անվանում ենք մեգածրագրեր, որոնց իրացման արդյունքում միջնորդավորված՝ բնակչության ձեռքում հայտնված գումարն արդեն արժեք կունենա»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կառավարությունը որոշեց դասական աճուրդով օտարել «Գոլդեն փելես» հյուրանոցային համալիրը

Նոյեմբերի 20-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ է:

Կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց էլեկտրոնային հաշվիչներ արտադրող ընկերությանը

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 500 մլն դրամի ներդրում շրջանառու միջոցներում:

Գործադիրը մաքսային արտոնություն տրամադրեց կաթիլային ոռոգման համակարգերի արտադրությամբ զբաղվող ընկերությանը

Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 200 մլն դրամի ներդրում հումքի և նյութերի ձեռքբերման համար: