Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Կառավարությունը նպատակ ունի նվազեցնել վարչարարական բեռը, վերացնել գործարարության համար խոչընդոտ հանդիսացող կարգավորումները»,- Տիգրան Ավինյան

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

15:28 , 15 Մարտ 2019

Մարտի 15-ին կառավարությունում Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Համաշխարհային բանկի «Գործարարություն» զեկույցում ՀՀ դիրքի բարելավմանը նվիրված խորհրդակցություն: Այդ մասին b4b.am-ին հայտնեց Ավինյանի գրասենյակը:

Տիգրան Ավինյանը նշել է, որ գործարար միջավայրի բարելավումը կառավարության համար առաջնահերթություն է, և շարունակական քայլեր են իրականացվելու «Գործարարություն» (Doing Business) զեկույցում ՀՀ դիրքի առաջմղման համար: Խորհրդակցության օրակարգում ներառված էին միջոցառումներ, որոնք նպատակ ունեն պարզեցնելու շինարարական թույլտվությունների տրամադրման, էլեկտրաէներգիայի մատակարարման ցանցին միացման, սեփականության գրանցման, վարկերի ստացման, փոքր բաժնետերերի պաշտպանության, հարկերի վճարման, արտաքին առևտրի, պայմանագրերի կիրարկման և սնանկության ճանաչման, ինչպես նաև գործարարությանն առնչվող այլ ընթացակարգերը:

Այս միջոցառումների իրականացմամբ կառավարությունը նպատակ ունի նվազեցնել վարչարարական բեռը, վերացնել գործարարության համար խոչընդոտ հանդիսացող կարգավորումները, պարզեցնել հարկային և մաքսային քաղաքականությունը և սահմանել արտաքին առևտրի կանխատեսելի միջավայր:

Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ իրականացվող բարեփոխումների արդյունքը յուրաքանչյուր շահառուին հասցնելու նպատակով նախատեսվում է էլեկտրոնային կամ ազդարարման այլ հարթակների կիրառմամբ գործարար համայնքին մշտապես իրազեկել բարեփոխումների բովանդակության և Հայաստանի մրցակցային առավելությունների վերաբերյալ: Նա վստահություն է հայտնել, որ նոր հնարավորությունների վերաբերյալ կանոնակարգված ծանուցումը, պետական ծառայությունների որակի վերաբերյալ հետադարձ կապի ապահովումը կբերի որակական նոր փոփոխության:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: