Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը նպատակահարմար չի գտնում արգելել բուքմեքերների գործունեությունը

Վերադարձ լուրերի բաժին

18:15 , 25 Հոկտեմբեր 2018

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի և Միհրան Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված  «Վիճակախաղերի մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության առաջարկությունը:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է արգելել վիճակախաղերի «բացառությամբ գովազդային վիճակախաղերի», ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման գործունեությունների իրականացումը: Առաջարկությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ Հայաստանում շարունակաբար ավելանում է այն անձանց թիվը, որոնք իրենց ունեցած ֆինանսական միջոցների կամ եկամուտների ավելացման եղանակ են համարում վիճակախաղը կամ շահումով խաղը:

Կառավարությունը, ընդհանուր առմամբ համաձայնելով նախաձեռնության հիմնավորման մեջ նշված մտահոգության հետ, այդուհանդերձ գտնում է, որ նախագծերի փաթեթի ընդունումը չի փարատի հիմնավորման մեջ արտահայտված մտահոգությունը:

Կառավարությունը ներկայացրել  է մի շարք հանգամանքներ և առաջարկություններ, որոնց հիման վրա լրամշակված նախագծերի ընդունման դեպքում զգալիորեն կնվազեն քննարկվող նախագծերի փաթեթի հիմնավորման մեջ նշված ռիսկերը: Բացի այդ,   կառավարությունում քննարկվում է ՀՀ ֆինանսների նախարարության մշակած «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին», «Վիճակախաղերի մասին», «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը, որոնք նույնպես ուղղված են ոլորտի կարգավորմանը և ռիսկերի նվազեցմանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: «Չնայած քաղաքական վայրիվերումներին՝ կառավարությանը հաջողվել է գերակատարել 2018 թվականի բյուջեի պլանը»,- Նիկոլ Փաշինյան

«Երևի թե, հնարավոր չէ համաշխարհային պատմության մեջ գտնել շատ դեպքեր, երբ երկրում տեղի են ունենում այսպիսի մասշտաբային քաղաքական փոփոխություններ և այդ մասշտաբային քաղաքական փոփոխությունները չեն ուղեկցվում տնտեսական ցնցումներով, ֆինանսական համակարգի փլուզումներով կամ կիսափլուզումներով, և ամեն ինչ տեղի է ունենում մակրոտնտեսական կայունության պայմաններում»,- մանրամասնեց ՀՀ վարչապետը:

Ոչ, ես Հայաստան չեմ թռչի՝ Լոնդոնն ավելի էժան է

Նույն Վրաստանի զբոսաշրջիկների 20%-ն այցելել է բյուջետային ավիաընկերությունների միջոցով: Պարզագույն հաշվարկը ցույց է տալիս, որ դա ապահովել է 600 միլիոն դոլարի հավելյալ եկամուտ: Պատկերացնու՞մ եք՝ որքան է Հայաստանը տարեկան կորցնում ավիատոմսերի թանկ լինելու պատճառով: