Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը ներգրավում է մոտ 18 միլիոն եվրո վարկ

Վերադարձ լուրերի բաժին

19:51 , 02 Ապրիլ 2020

Կառավարությունն ապրիլի 2-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջև «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Վարկային համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել՝ 17,9 մլն եվրո գումարի չափով վարկային միջոցներ ներգրավելու նպատակով: Ծրագիրը հանդիսանում է 2015թ. ապրիլի 8-ին ՀՀ-ի և ՎԶՄԲ-ի միջև ստորագրված «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի» 30 մլն ԱՄՆ դոլար գումարով հիմնական վարկային համաձայնագրի շարունակությունը:

Առաջարկվող լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի նպատակը մնացել է նույնը, ինչ որ հիմնական վարկային համաձայնագրում էր նշված, այն է՝ համայնքային և միջհամայնքային ենթակառուցվածքների որակի և օգտագործման ու հասանելիության բարելավումը: Ծրագրի առաջին բաղադրիչով նախատեսվում է օժանդակություն տեղական սոցիալ-տնտեսական զարգացմանը և կարողությունների ստեղծմանը: Ընդհանուր արժեքը՝ 6,2 մլն եվրո, որից 4,5 մլն եվրոն՝ վարկային միջոցներ: Երկրորդ բաղադրիչով օժանդակություն է նախատեսվում նաև միջհամայնքային սոցիալական և տնտեսական զարգացմանը միտված նախաձեռնություններին: Ընդհանուր արժեքը՝ 16,7 մլն եվրո, որից 12,5 մլն եվրոն՝ վարկային միջոցներ:

Այս բաղադրիչի շրջանակում կֆինանսավորվեն՝ շուրջ 35 լրացուցիչ ենթածրագրեր՝ մեկ ենթածրագրի համար մինչև 500 հազ. եվրո վարկային միջոցներ ներդնելու հնարավորությամբ: Ընդ որում, հիմնական վարկային ծրագրի հետ ներդրումային ծրագրեր կիրականացվեն մոտ 70 խոշորացված համայնքներում, չբացառելով նույն համայնքում երկրորդ ենթածրագրի իրականացման հնարավորությունը: Ակնկալվում է, որ ծրագրի 2 համայնքային բաղադրիչների շրջանակում իրականացվող միկրոծրագրերի և ենթածրագրերի շահառուների ընդհանուր թիվը կկազմի ավելի քան 710 հազար մարդ: Երրորդ բաղադրիչով նախատեսվում է ՀՏԶՀ-ի ինստիտուցիոնալ հզորացում և ծրագրերի կառավարում՝ 2,5 մլն եվրո, որից 0,9 մլն վարկային միջոցներ:

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել 4 սուպեր տեսախցիկով Xiaomi Redmi 10 և ստանալ անլար բարձրախոս

Հավելենք, որ 5000 մԱ/ժ հզոր մարտկոցով Xiaomi Redmi 10-ը հնարավոր է օգտագործել ողջ օրվա ընթացքում և չանհանգստանալ սմարթֆոնը լիցքավորելու մասին։ Իսկ շնորհիվ 18 Վտ/ժ լիցքավորման տեխնոլոգիայի` այն լիցքավորվում է շատ արագ։

SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում

Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով։

Յունիբանկն առաջարկում է 4.8% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝ 4.8% տարեկան: