Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը մտադիր է փոխել ավտոմեքենաների տեխզննության համակարգը

Վերադարձ լուրերի բաժին

14:14 , 05 Սեպտեմբեր 2020

Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է փոփոխություններ կատարել ավտոմեքենաների տեխզննության գործընթացում և ներդնել կառավարման էլեկտրոնային համակարգ:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

«Մինչև 4 տարեկան ավտոմեքենաների վարորդները կարիք չեն ունենա տեխզննություն անցնել: Մինչև 10 տարեկան ավտոմեքենաները պետք է անցնեն տեխզննություն 2 տարին մեկ անգամ, իսկ դրանից ավելի երկար շահագործված ավտոմեքենաները՝ տարին 1 անգամ: Նախատեսում ենք ներդնել կառավարման էլեկտրոնային համակարգ, որը թույլ կտա ազատվել դիմապակուն փակցվող կտրոններից: Դրանք շատ դեպքերում ձևական բնույթ են կրում, քանի որ այսօր մարդիկ այդ կտրոնները կարող են ձեռք բերել բանկերից»,- նշեց Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ տվյալ նախագծով մարդիկ պարտավորված կլինեն գնալ տեխնիկական զննության կայան: ՏԿԵ փոխնախարարը հայտնեց, որ տեխնիկական զննությունը լինելու է հնարավորինս ավտոմատացված և հնարավոր կլինի առցանց հետևել այդ գործընթացին:

«Առցանց հետևելով` մենք կկարողանանք խուսափել ոչ պատշաճ տեխնիկական զննության անցկացումից»,- ասաց Սիմոնյանը:

Ավտոմեքենաների տեխզննության գործընթացի ընթացակարգերում փոփոխությունների համար Կառավարությունը հուլիսի 23-ի նիստում հավանություն է տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» և մի շարք այլ օրենքներում ու օրենսգրքերում փոփոխությունների ու լրացումների նախագծերի փաթեթին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ապառիկ վարկերի ակցիա գարնանային տոների նախօրեին

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ապառիկ վարկեր տարատեսակ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար՝ սկսած 30 հազ. ՀՀ դրամից մինչև 1,5 մլն. ՀՀ դրամ գումարի չափով, տարեկան՝ 0% -ից մինչև 21,5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 18,7% -24%), 3-60 ամիս վարկի գործողության ժամկետով:

Կոնվերս Բանկը ճանաչվել է «Առեւտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» ըստ Global Finance-ի

Կոնվերս Բանկին առևտրի ֆինանսավորման ոլորտում բազմիցս շնորհվել են պատվավոր մրցանակներ՝ այդ թվում երկու տարի անընդմեջ Բանկն արժանացել է ՎԶԵԲ-ի «Տարվա գործարք- Կանաչ առևտուր» և Commerzbank AG բանկի «Trade Finance Award» մրցանակներին:

Ընդլայնվում է հակաճգնաժամային 25-րդ միջոցառման շահառուների ցանկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ եթե նախկինում մինչև 7 նստատեղ ունեցող ավտոմեքենաներով բիզնես անողները չէին կարող օգտվել ծրագրից, այս փոփոխությամբ արդեն կարող են: