Invalid username or password
ՀՀ կառավարության միջգերատեսչական հանձնաժողովը Հայաստանում գործազրկության թվի նվազեցման ծրագիր է մշակել: Այդ մասին կառավարության մայիսի 16-ի նիստում հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա նշեց, որ 2018թ. վերջի դրությամբ գործազրկությունը ՀՀ-ում կազմում է մոտ 20%:
«Միջգերատեսչական մեր հանձնաժողովը մշակել է մի ծրագիր, որը հենված է երեք հիմնասյուների վրա: Առաջինը մարդկային կապիտալի զարգացումն է, երկրորդը` զբաղվածության խթանումը, երրորդն ինստիտուցիոնալ բարեփոխումներն են: Այս երեք ուղղություններով էլ շատ կոնկրետ թիրախներ և ժամանակացույց է սահմանվելու»,- ասաց Ավինյանը:
Փոխվարչապետը գլխադասային նախարարությունների ղեկավարներին խնդրեց թիրախներն ու ժամանակացույցը սահմանել մինչև հունիսի 15-ը: «Միջոցառումներն ամբողջությամբ պատրաստ են: Մեզ մնացել է սահմանել հստակ թիրախները, այսինքն` կոնկրետ թվային այն արդյունքները, որոնք ակնկալվում են ամեն միջոցառումից, և այն ժամանակացույցը, որով մենք ընթանալու ենք»,- նշեց փոխվարչապետը:
Դիտումներ 643
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:
2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:
Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։