Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը միտված է զինված ուժերը համալրել գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածների արդի համալիրներով

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

18:10 , 06 Փետրվար 2019

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր ծրագրում ներկայացրել է պաշտպանության ոլորտում գործադիրի քաղաքականությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ծրագրում նշվում է, որ կառավարությունը միտված է զինված ուժերը համալրել գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածների, հրետանային խոցման և հակաօդային պաշտպանության արդի համալիրներով, բազմաֆունկցիոնալ ավիացիայով և ավտոմատացված ու ռոբոտացված օդային և վերգետնյա համակարգերով՝ այդպիսով ավելացնելով անհրաժեշտ խորությամբ հետախուզության, զորաշարժի և կրակային խոցման հեռավորությունը, ճշգրտությունը և արդյունավետությունը: Անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչ է լինելու հայրենական ռազմական արդյունաբերության զարգացումը, ուշադրության կենտրոնում է մնալու տեխնիկական միջոցներով առաջնագծի հետևողական համալրումը և մարտական հերթապահության արդյունավետությունն ու անվտանգության բարձրացումը։

Միջոցներ են ձեռնակվելու, որ զինված ուժերի կառավարման համակարգը լինի առավելապես ավտոմատացված, ունենա ժամանակակից ռազմական գործողություններ վարելու համար բավարար օպերատիվություն, կենսունակություն, շարժունակություն և տեխնոլոգիական գերակայություն ու հագեցվածություն, ինչպես նաև կիբեռ- պաշտպանության ապահովման համար անհրաժեշտ կարողություններ, առաջնորդվի նախաձեռնողականության, արագ կողմնորոշվելու, որոշումներ կայացնելու և գործելու խթանմանը միտված «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» կառավարման ու ղեկավարման սկզբունքով:

Մարդկային կապիտալի զարգացման նպատակով անձնակազմի կառավարման, կրթության և պատրաստության ոլորտների բարեփոխումները նպատակաուղղվելու են զինծառայողների կրթական ցենզի և ինտելեկտուալ մակարդակի բարձրացմանը, պետական կառավարման և քաղաքացիական հանրության կարող ուժերն առավելագույնս ներգրավելուն և առկա պրոֆեսիոնալ ռեսուրսը լավագույնս օգտագործելուն: Կառավարությունը կյանքի է կոչելու արժանիքների վրա հիմնված և կրթական չափորոշիչների հետ փոխկապակցված ծառայողական առաջխաղացման քաղաքականությունը և զարգացնելու է պրոֆեսիոնալ սերժանտական համակարգը:

Նախատեսվում է էականորեն բարելավել զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածության մակարդակը, կարգապահությունը, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը, բացառել ոչ կանոնադրային հարաբերությունների դեպքերը։

Կառավարությունը նախատեսում է զարգացնել զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության համակարգը, երաշխավորել նրանց ամբողջական և որակյալ իրային ու պարենային բավարարումը: Սոցիալական պաշտպանվածության, զինվորական ծառայության գրավչության մակարդակի բարձրացման նպատակով նախատեսվում է իրականացնել բնակարանային և բժշկական ապահովման ծրագրեր։

Պաշտպանության ոլորտի քաղաքականության շրջանակներում իրականացվող միջազգային համագործակցության և հավաքական անվտանգության գործող ընթացա­կարգերի հնարավորություններն ընդլայնելու նպատակով կառավարությունը նախա­տեսում է զարգացնել երկկողմ և բազմակողմ ռազմաքաղաքական դաշինքներն ու գործընկերու­թյունները՝ պահպանելով Հայաստանի Հանրա­պետության ազգային շահերից բխող և առկա ռազմաքաղա­քական ընդհանրությունների վրա հիմնված հարաբերությունների ձևավորման հավասա­րակշռությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Կառավարությունում քննարկվել են «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի գործունեության ուղղությունները

Կառավարության ղեկավարը նշել է, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ը պետք է իրականացնի հետևյալ 4 գործառույթները՝ պետական ակտիվների կառավարում, պատրաստի ներդրումային փաթեթի ձևավորում, փաթեթների հիման վրա ներդրողների հետ աշխատանք (փնտրել/առաջարկել/ներկայացնել), ինչպես նաև պոտենցիալ ներդրողի մոտ և՛ գաղափարի, և՛ գումարի առկայության պարագայում ներդրողի համար կոնսիերժի/խորհրդատուի գործառույթի իրականացում:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Վարչապետն ընդունել է «Ամբեր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչներին

Ջոզեֆ Ուղուրլյանը նշել է, որ «Ամբեր Կապիտալը» շահագրգռված է Հայաստանում ակտիվ գործունեություն ծավալելու հարցում և պատրաստ է փոխշահավետ գործակցության: