Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը միջոցներ է հատկացրել Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի նորոգման համար

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

14:14 , 04 Հոկտեմբեր 2018

Մ4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման կմ 110+900-կմ – 118+300 հատվածում պարբերական պահպանման՝ միջին նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով կառավարությունը Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը կհատկացնի 439 մլն 268,7 հազ. դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվել է կառավարության նիստում: Միջոցները կհատկացվեն կառավարության պահուստային ֆոնդից

Ըստ հիմնավորման, Մ4,Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 110+900 – 118+300 7.4 կմ երկարությամբ ճանապարհահատվածը վերջին անգամ նորոգվել է 2002 թվականին և գտնվում է գերմաշված վիճակում:

«Խուսափելով ճանապարհահատվածի հետագա քայքայումից և հաշվի առնելով, որ Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհը վերակառուցման պատճառով փակ է ավտոմեքենաների երթևեկության համար ինչի պատճառով բեռնափոխադրումների մեծ մասը և մարդատար ավտոմեքենաների հոսքը դեպի հանրապետություն և դուրս կատարվում են Մ4 ավտոճանապարհով, անհրաժեշտություն է առաջացել նորոգել վերը նշված ճանապարհահատվածի ծածկը: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ նշված ճանապարհի կարևորությունը զբոսաշրջության ներգրավման տեսանկյունից»,- ասված է հիմնավորման մեջ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Այսօր կարևոր օր է». Նիկոլ Փաշինյան

«Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է նոր մի պատմական շրջափուլ…

Երեք նոր մարզպետ. նշանակվողների թվում է նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը

ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է 3 որոշման նախագիծ՝ Արագածոտնի, Արմավիրի և Սյունիքի մարզպետեր նշանակելու մասին։

Երևանում այսօր երկար ժամանակ լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`