Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը մասնավորին թույլատրեց «Մեղրի» ԱՏԳ-ում իրականացնել 195 մլն դոլարի ներդրումային ծրագիր

Վերադարձ լուրերի բաժին

12:48 , 09 Օգոստոս 2018

Գործադիրի որոշմամբ «Բոնվառոն» ՍՊԸ-ին տրամադրվեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի թույլտվություն՝ մշակող արդյունաբերության, առևտրի, լոգիստիկ ոլորտներում գործունեություն ծավալելու նպատակով:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ նախատեսված է ծրագրի ընթացքում արտահանման տարեկան ծավալները 1 մլն ԱՄՆ դոլարից հասցնել 5,1 մլն դոլարի:

«Ընկերությունը նախատեսում է իրականացնել շուրջ 195 մլն դոլարի ներդրումներ, կստեղծվի 102 նոր աշխատատեղ: Արտահանման ուղղություններն են ՌԴ-ն, Վրաստանը, Իրանը և այլ երկրներ»,- ասաց Մինասյանը՝ հավելելով, որ այս ընկերությունն առաջինն է, որը ստանում է Մեղրի ԱՏԳ-ում գործունեություն իրականացնելու թույլտվություն:

«Կարևոր է, որպեսզի իրականացնենք մոնիթորինգ՝ հասկանալու համար, թե ինչ դժվարությունների է բախվում ընկերությունը, որպեսզի դրանք հետագայում կարգավորենք»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։