Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը ձգտում է ավելացնել կապիտալ ծախսային ծրագրերը

Վերադարձ լուրերի բաժին

14:17 , 07 Մարտ 2019

Կապիտալ ծախսերի ծավալը Հայաստանում նվազել է: ՀՀ կառավարությունը պետական բյուջեի բոլոր կապիտալ ծախսային ծրագրերի համար ներկայում գույքագրում է կատարում` հասկանալու համար խնդիրները: b4b.am-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին:

Թանդիլյանը նկատեց, որ 2018-ի պետական բյուջեի կապիտալ ծախսերը 2017-ի նկատմամբ մոտ 85 մլրդ դրամով նվազել են, նաև 2018-ի բյուջեի կատարողականը նախատեսվածից թերակատարվել է 21 մլրդ դրամով: Ավինյանը նշեց` իսկապես ընդհանուր առմամբ կապիտալ ծախսերի ծավալը նվազել է:

«Դա պայմանավորված է տարիներ շարունակ տարբեր ծրագրերի հետ կապված խնդիրների հետ: Եթե խոսում ենք միայն բյուջեում նախատեսված ծրագրերի մասին, ապա դրանք ընդհանուր կապիտալ ծախսային մասում ընդամենը մի հատվածն են: Դրանց գումարվում են նաև վարկային ծրագրերը, որոնք նախատեսված չեն: Եվ այդ ծրագրերի` օրինակ` Հյուսիս-Հարավի Տրանշ 2-ի և 3-ի մասով կան բնական պատճառներ, որոնք բերել են գործընթացների դանդաղեցման: Այնուամենայնիվ, բոլոր կապիտալ ծախսային ծրագրերի մասով այս պահի դրությամբ կատարվում է գույքագրում: Դրանց արդյունքներում մենք փորձում ենք հասկանալ, թե որտեղ ինչ խնդիրներ ունենանք, որ ծրագրերը պետք է շարունակել, որ ծրագրերը դադարեցնել և վերաբաշխել այլ ծրագրերի համար»,-ասաց փոխվարչապետը:

Նա նշեց` գույքագրման գործընթացը տեղի է ունենալու ևս մեկ-երկու ամիս: Ավինյանը սա շատ կարևոր գործընթաց համարեց, որի արդյունքում հասկանում են այդ ծախսերի արդյունավետության աստիճանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: