Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը հավանություն տվեց «Նաիրիտ»-ի աշխատակիցների ստաժը և աշխատավարձի վճարումը հունվարի 1-ից հաշվելու նախագծին

Վերադարձ լուրերի բաժին

12:34 , 11 Ապրիլ 2019

Կառավարությունն ընդունեց որոշում, որը «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների ստաժը և աշխատավարձի վճարումը հունվարի 1-ից հաշվելու հնարավորություն կտա:

B4b.am-ի փոխանցմամբ, ըստ նախագծի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի և սարքավորումների անվտանգ պահպանության իրականացմանը ֆինանսապես աջակցելու նպատակով աշխատակիցներին աշխատավարձի վճարման համար կառավարության որոշումը ընդունվել է սույն թվականի հունվարի 24-ին, սակայն փաստացի աշխատած աշխատողների աշխատավարձերը և դրան հավասարեցված այլ վճարները պետք է վճարել հունվարի 1-ից, ուստի իրավական կարգավորումների անհրաժեշտությունից ելնելով անհրաժեշտ է ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման մեջ կատարել լրացում:

Միաժամանակ նշվում է, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ 2018 թվականին կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է 31.12.2018թ. և վճարվել է 2018 թվականի աշխատավարձը, կատարվել է վերջնահաշվարկ: Վերոնշյալ աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրերը կնքվել են սույն թվականի փետրվարի 6-ին:

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: