Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը հաստատել է 2018 թ. պետբյուջեի կատարողականի նախագիծը

Վերադարձ լուրերի բաժին

20:06 , 25 Ապրիլ 2019

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման նախագիծը: Այդ մասին b4b.am-ին տեղեկացրեց կառավարության մամուի ծառայությունը: ՀՀ-ի 2018 թ. պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը եկամուտների գծով 1,341,690,590.9 հազար դրամ է, ծախսերի գծով` 1,447,083,011.5 հազար դրամ, բյուջեի դեֆիցիտը` 105,392,420.6 հազար դրամ:

Նիկոլ Փաշինյանը նշել է. «Քանի որ ԱԺ-ում և հանձնաժողովներում շատ մանրամասն քննարկվելու է, ես ուղղակի հետևյալն ասեմ, որպեսզի նախորդ տարիների վատ ավանդույթներից դուրս գանք. Ազգային անվտագության ծառայության տնօրենը, Ոստիկանության պետը, Երևանի քաղաքապետը, մարզպետները Ազգային ժողովի քննարկումներին պետք է ներկա լինեն, որպեսզի Ազգային ժողովում առավել մանրամասն քննարկումներ ունենանք»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ապառիկ վարկերի ակցիա գարնանային տոների նախօրեին

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ապառիկ վարկեր տարատեսակ ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար՝ սկսած 30 հազ. ՀՀ դրամից մինչև 1,5 մլն. ՀՀ դրամ գումարի չափով, տարեկան՝ 0% -ից մինչև 21,5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 18,7% -24%), 3-60 ամիս վարկի գործողության ժամկետով:

Կոնվերս Բանկը ճանաչվել է «Առեւտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» ըստ Global Finance-ի

Կոնվերս Բանկին առևտրի ֆինանսավորման ոլորտում բազմիցս շնորհվել են պատվավոր մրցանակներ՝ այդ թվում երկու տարի անընդմեջ Բանկն արժանացել է ՎԶԵԲ-ի «Տարվա գործարք- Կանաչ առևտուր» և Commerzbank AG բանկի «Trade Finance Award» մրցանակներին:

Ընդլայնվում է հակաճգնաժամային 25-րդ միջոցառման շահառուների ցանկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ եթե նախկինում մինչև 7 նստատեղ ունեցող ավտոմեքենաներով բիզնես անողները չէին կարող օգտվել ծրագրից, այս փոփոխությամբ արդեն կարող են: