Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը հաստատել է ԿԲ-ի 2016թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության վերաբերյալ եզրակացությունը

Վերադարձ լուրերի բաժին

15:23 , 06 Հուլիս 2017

ՀՀ կառավարությունը այսօր  հավանություն է տվել ՀՀ կենտրոնական բանկի 2016թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության (գնաճի հաշվետվություն) վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությանը, որի համաձայն հանրապետությունում 2016թ. ընթացքում նվազող համախառն պահանջարկի պայմաններում, իրականացվել են առավել խթանող հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություններ: Տարվա ընթացքում պահպանվել է նախորդ տարվա կեսից սկիզբ առած գնանկումային միջավայրը:

Այս ժամանակահատվածում, ՀՀ ԿԲ-ն աստիճանաբար իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2.5 տոկոսային կետով: 2016 թվականին ՀՀ կենտրոնական բանկի կողմից արժութային շուկայում էական միջամտություններ չեն իրականացվել: ՀՀ ԿԲ-ի քաղաքականության տոկոսադրույքի նվազեցմանը զուգընթաց ֆինանսական շուկայում նկատվել է կարճաժամկետ տոկոսադրույքների նվազում:

Մեկ այլ որոշմամբ էլ հավանության է արժանացել ՀՀ կենտրոնական բանկի 2017 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությունը: ՀՀ կենտրոնական բանկի 2017թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի մակրոտնտեսական միջավայրի զարգացումների գնահատականները ընդհանուր առմամբ համահունչ են ՀՀ կառավարության մակրոտնտեսական ծրագրերով նախատեսվող ուղղություններին:

ՀՀ կառավարությունը, կարևորելով մակրոտնտեսական արդյունավետ քաղաքականության իրականացումը, հարկաբյուջետային կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերում նպատակադրում է ՀՀ ԿԲ-ի կողմից ընդունված գնաճի երկարաժամկետ կայուն՝ 4±1.5 տոկոս ցուցանիշը, որը երկարաժամկետ հատվածում կկայունացնի նաև գնաճային սպասումները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Լիդիանի կենսաբազմազանության ծրագրերը ներկայացվել են միջազգային սիմպոզիումին

Սիմպոզիումի եզրափակիչ նիստին Արմեն Ստեփանյանը հանդես է եկել զեկույցով, ներկայացնելով Ամուլսարում կենսաբազմազանության կառավարման փորձը

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունը հայտարարում են #երբիրականանումեներազանքները ակցիան

Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa-ի` թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջնորդի հետ համատեղ շարունակում են զարգացնել անկանխիկ վճարումները երկրում

«Հարկային եկամուտների մեծ մասն ապահովվում է ոչ թե փոքր և միջին բիզնեսի հաշվին, ինչպես պատերի տակ ոմանք խոսում են, այլ հենց խոշորի հաշվին». ՊԵԿ նախագահ

Վարդան Հարությունյանը վստահեցնում է, որ պետական բյուջեի հարկային եկամուտների մեծ մասն ապահովում է ոչ թե փոքր ու միջին, այլ խոշոր բիզնեսը