Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը հաստատել է գնումների գործընթացի կազմակերպման կարգը

Վերադարձ լուրերի բաժին

14:45 , 04 Մայիս 2017

Կառավարությունը հաստատել է գնումների գործընթացի կազմակերպման կարգը և ուժը կորցրած ճանաչել նախկինում ընդունած որոշումներից մեկը: Ըստ այդմ՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգը կհամապատասխանեցվի «Գնումների մասին» օրենքի պահանջներին: Այսպիսով, կկարգավորվեն, մասնավորապես, ՀՀ տարածքից դուրս գնումների կատարման, գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման և ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:

Կսահմանվեն նաև «փոխկապակցված անձինք» հասկացությունը և այդ անձանց կողմից գնման ընթացակարգերին մասնակցության սահմանափակման դեպքերը,  հրավերի և պայմանագրի հիմնական պայմանները,  կենտրոնացված կարգով գնում կատարելու կարգը և կենտրոնացված եղանակով գնում կատարող լիազոր մարմինը կամ իրավաբանական անձը:

 Ինչպես նշել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, օրենքով նախատեսվել են մի շարք փոփոխություններ գնումների գործընթացում,  պարզեցվել են ընթացակարգերը: Ըստ նախարարի, մասնավորապես, փոփոխությունների է ենթարկվել  երաշխիքի ինստիտուտը. պետության կարիքների համար գնումներում ներդրվել են ռիսկերի կանխարգելիչ մեխանիզմներ՝  տնտեսվարողների համար խնդիրներ չստեղծելով: «Նախ տարանջատել ենք 70 մլն դրամ  և դրանից բարձր գնումները: 70 մլն դրամից բարձր գնումներում մենք դրել ենք պարտադիր բանկային երաշխիքի պահանջը»,-նշել է նախարարը:   Վարդան Արամյանը ընդգծել է, որ կարգի նպատակը գնումների գործընթացում թափանցիկության, պատասխանատվության բարձրացումն է:

Անդրադառնալով հարցին՝ Կարեն Կարապետյանը հորդորել է լինել ուշադիր և չդնել  այնպիսի պայման, որը կբերի ծառայության գնի թանկացման: Վարչապետը նշել է նաև, որ  ՀՀ պաշտպանության և ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ քննարկել են պաշտպանության նախարարության պահանջների համար գնումների հատուկ կարգ հաստատելու հարցը, որպեսզի  մեր ֆերմերները կարողանան ուղղակիորեն մասնակցել այդ գործընթացին:   «Մեր հիմնական նպատակն  առավելագույն ցածր գնով առավելագույն որակյալ ապրանք և ծառայություն ձեռք բերելն է»,- ի պատասխան նշել է Վարդան Արամյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Լիդիանի կենսաբազմազանության ծրագրերը ներկայացվել են միջազգային սիմպոզիումին

Սիմպոզիումի եզրափակիչ նիստին Արմեն Ստեփանյանը հանդես է եկել զեկույցով, ներկայացնելով Ամուլսարում կենսաբազմազանության կառավարման փորձը

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունը հայտարարում են #երբիրականանումեներազանքները ակցիան

Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa-ի` թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջնորդի հետ համատեղ շարունակում են զարգացնել անկանխիկ վճարումները երկրում

«Հարկային եկամուտների մեծ մասն ապահովվում է ոչ թե փոքր և միջին բիզնեսի հաշվին, ինչպես պատերի տակ ոմանք խոսում են, այլ հենց խոշորի հաշվին». ՊԵԿ նախագահ

Վարդան Հարությունյանը վստահեցնում է, որ պետական բյուջեի հարկային եկամուտների մեծ մասն ապահովում է ոչ թե փոքր ու միջին, այլ խոշոր բիզնեսը