Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը հաստատել է արտահանման խթանմանն ուղղված ծրագիրն ու միջոցառումների ցանկը

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

17:27 , 20 Հունվար 2016

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Գործադիրը հաստատել է Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման 2016թ. ծրագիրը և միջոցառումների ցանկը: Ծրագրի շրջանակում ակնկալվում է պետական աջակցության գործիքների կիրառման միջոցով արդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալների ավելացման խթանում, արտահանելի հատվածի ընդլայնում, մասնավորապես` նպաստել արտահանման տեսականու և շուկաների դիվերսիֆիկացմանը, արտաքին շուկաներում հայկական արտադրանքի ներկայացվածությանը, ՀՀ մարզերում տնտեսական և ներդրումային ակտիվության բարձրացմանը և աջակցել տնտեսության տեխնիկական, տեխնոլոգիական վերազինմանը:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այդ առումով հանձնարարություններ է տվել և հորդորել է էկոնոմիկայի նախարարին հետևողական լինել դրանց կատարմանը:

Պարգևավճարը աշխատավարձի մաս է. Վարչապետն անդրադարձել է պարգևավճարների թեմային (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի ուղիղ եթերում անդրադարձել է պետական կառավարման համակարգի և մասնավորապես մարզպետների կողմից ստացված պարգևավճարների թեմային:

Բյուջեով քաղաքի աշխատանքների ծավալը չի նվազել. փոխքաղաքապետի պարզաբանումները բյուջեի մասին

Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը մեկնաբանել է Երևանի 2019 թվականի բյուջեի նախագծի, դրա պակասուրդի (դեֆիցիտի), տեղական տուրքերի և վճարների բարձրացման, ինչպես նաև մի շարք ուղղություններով հատկացվող ֆինանսական միջոցների կրճատման շուրջ բարձրացվող հարցերը.

Ներմուծման սահմանափակումներ` խոզի ժանտախտից ու թռչնագրիպից խուսափելու նպատակով

Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով՝ գործում են ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ Ռուսաստանի Դաշնության այն տարածքներից