Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը կքննարկի եկամտահարկի նվազեցման հարցը

Վերադարձ լուրերի բաժին

12:22 , 17 Մայիս 2018

ՀՀ նորանշանակ կառավարությունը քննարկում է եկամտահարկի դրույքաչափը նվազեցնելու հնարավորությունը: Այդ մասին գործադիրի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի հայտարարությանը:

Վերջինս նշել էր, որ ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում պետական եկամուտների հավաքագրումները պետբյուջեով նախատեսվածից ավելի է եղել 14 մլրդ դրամով, ինչը հնարավորություն կտա դիտարկել եկամտահարկի մասով որոշակի փոփոխություններ անելու հարցը:

«Երեկ Կենտրոնական բանկի նախագահի հետ այդ թեմայով խոսակցություն է եղել, և կառավարության բոլոր անդամների հետ այդ հարցով մենք քննարկում կունենանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը:

Այս հարցը դիտարկում էր նաև ՀՀ նախորդ կառավարությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արխանգելսկից Հայաստան ուղիղ չվերթ կբացվի

Երեւան-Արխանգելսկ-Երեւան ավիաչվերթը բացվել է դեռ 2010 թվականի մարտին, սակայն մի քանի ամիս գործելուց հետո փակվել է:

Կոնվերս Բանկը էապես բարելավել է ավտովարկավորման պայմանները

Ակցիայի շրջանակներում Կոնվերս Բանկը բավականին պարզեցրել է վարկավորման ընթացքը՝ ավտովարկավորումը հասանելի դարձնելով առավել մեծ թվով հաճախորդների:

Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ է, սակայն նա դեռ չի ստորագրել այն

«Չեմ կարող վարչապետի փոխարեն ասել, բայց իր մոտ է դիմումը, հենց ստորագրվեց, անմիջապես կիմանաք»։