Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը կվերանայի հանրային սննդի ոլորտում ՓՄՁ-ների արտոնագրային վճարի համար սահմանված տարածքի առավելագույն շեմը

Վերադարձ լուրերի բաժին

13:45 , 13 Հուլիս 2017

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Կարեն Կարապետյանի հանձնարարականներից մեկը Հանրային սննդի ոլորտում արտոնագրային հարկի կիրառման վերաբերյալ էր: «2016 թվականին ընդունված Հարկային օրենսգրքով հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների մասով սահմանվել են նոր չափանիշներ: Մասնավորապես ներկայումս գործող հանրային սննդի օբյեկտի արտոնագրային վճարի կիրառման համար սպասարկման սրահի մակերեսի առավելագույն շեմ հանդիսացող 600քմ պահանջի փոխարեն սահմանվել է 100քմ-ը: Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստի ժամանակ բարձրացվել են հնարավոր ռիսկերը տվյալ ոլորտի տնտեսվարողների համար»,-նշել է վարչապետը:

Հաշվի առնելով փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման կառավարության քաղաքականությունը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ ֆինանսների, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին 1-ամսյա ժամկետում համատեղ քննարկել հանրային սննդի ոլորտում փոքր և միջին ձեռնարկատիրական կազմակերպությունների արտոնագրային վճարի կիրառման համար սահմանված տարածքի մակերեսի առավելագույն շեմի վերանայման հնարավորությունը և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպես բաց չթողնել կարևոր նյութերը՝ B4B.am-ից

Ինչպե՞ս անել, որ բաց չթողնեք B4B.am-ի էքսկլյուզիվ հրապարակումները և առաջնահերթ տեսնեք դրանք ձեր ֆեյսբուքյան լրահոսում։

ԱՊՊԱ վճարումները արդեն կարելի է կատարել ՄոբիԴրամի վճարային տերմինալներով` 0% միջնորդավճարով

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այժմ հնարավոր է ԱՊՊԱ վճարումներն իրականացնել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում տեղադրված ՄոբիԴրամ-ի վճարային տերմինալների միջոցով

Հունվար ամսվա տնտեսական ցուցանիշները՝ գծապատկերներով

Մակրոտնտեսական ցուցանիշների գծապատկերները, որոնք կազմվել են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից։