Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 13-րդ ծրագրով աջակցություն կտրամադրի նպաստառու ընտանիքներին

Վերադարձ լուրերի բաժին

Գործադիրն ապրիլի 16-ի նիստում հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 13-րդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած սոցիալապես անապահով ընտանիքներին: Միջոցառման շահառու են 2020 թ. ապրիլ ամսվա դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստների իրավունք ունեցող շուրջ 85 հազար ընտանիքները: Աջակցությունը տրամադրվում է յուրաքանչյուր ընտանիքին իր նպաստի չափի 50 տոկոսի չափով, որի 70 տոկոսը ընտանիքին տրամադրվում է կանխիկ վճարման ձևով՝ ապրիլ ամսվա նպաստի վճարման հետ միասին, 30 տոկոսը փոխանցվում է որպես բաժանորդի կողմից սպառվող էլեկտրական էներգիայի դիմաց վճար: Բաժանորդ չհանդիսանալու դեպքում գումարը տրամադրվում է շահառուին: Ընդհանոր գումարը կկազմի՝ 1,2 մլրդ դրամ: Նախատեսված գումարը յուրաքանչյուր բաժանորդ հանդիսացող նպաստառու ընտանիքի անվամբ փոխանցվում է էլեկտրական էներգիա մատակարարող ընկերությանը: Ընդ որում՝ շահառուի պարտքի առկայության դեպքում այդ գումարն ուղղվում է բնակիչ բաժանորդի ունեցած պարտքի մարմանը, իսկ դրա բացակայության դեպքում՝ ձևակերպվում որպես կանխավճար:

Կառավարությունը լրացումներ է կատարել նաև կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 3-րդ, 8-րդ և 9-րդ միջոցառումներում՝ ընդլայնելով այդ ծրագրերի շահառուների շրջանակը:

Այսպիսով՝ 3-րդ ծրագրի շահառու կարող են հանդիսանալ նաև՝ նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ), սպորտի բնագավառում (սպորտային ակումբներ, լողավազաններ), զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն, շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունեություն իրականացնողները: Նշենք, որ 3-րդ միջոցառմամբ առաջարկվում է վարկի ապահովման ու տոկոսադրույքների սուբսիդավորման ձևերով օժանդակել 2019թ-ին 24-500 մլն տարեկան շրջանառություն ունեցող տնտեսավարողներին։

8-րդ միջոցառման տուժած ոլորտների ցանկում ավելացվում են՝ ցամաքային տրանսպորտի (երթուղային տրանսպորտ), նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ), սպորտի բնագավառում (սպորտային ակումբներ, լողավազաններ) և զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն իրականացնողները։ Աջակցություն ստանալու համար կարող են դիմել նաև այս ոլորտներում գրանցված աշխատողները:

Իսկ 9-րդ միջոցառման շահառու կարող է հանդիսանալ նաև այն ընտանիքը, որի գրանցված աշխատանք ունեցող ծնողը 2020 թ. մարտի 12-ի դրությամբ գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։

Ինչպես նշել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, 8-րդ ծրագրով արդեն օժանդակություն է ստացել 44698 անձ ՝ ընդհանուրը 3 մլրդ 64 մլն դրամի չափով: Ըստ նախարարի՝ ապրիլի 17-ին օժանդակություն կստանան նաև 9-րդ ծրագրի շահառուները՝ 20 հազար երեխայի համար:

Ինչպես նշել է Նիկոլ Փաշինյանը, այս փուլում անհրաժեշտ է կենտրոնանալ արդեն իսկ ընդունված ծրագրերն արդյունավետորեն ավարտելու՝ տեխնիկական խնդիրները լուծելու, շահառուների շրջանակը ճշգրտելու և այլ հարցերի վրա: Ծրագրերի իրականացման համատեքստում վարչապետն ընդգծել է մի շարք բազաների, այդ թվում՝ անձանց նույնականացման համակարգերի թվայնացման կարևորությունը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է օրավարձով աշխատողներին օժանդակություն չցուցաբերելու հետ կապված քննադատություններին և նշել. «Մեզ քննադատում են, որ աջակցություն չենք ցուցաբերում չգրանցված, օրավաձով աշխատողներին: Ես ուզում եմ ընդգծել, որ մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ առնվազն օրավարձով աշխատողների 90 և ավելի տոկոսին, եթե ոչ 100 տոկոսին, հասնում ենք այս և մնացած 9-րդ, 7-րդ, 11-րդ, 12-րդ ծրագրերով, որոնք վերաբերվում են էլէկտրաէներգիայի և գազի բաժանորդներին: Այսինքն՝ օրավարձով աշխատողները որևէ տեղ հաշվառված չեն, որպեսզի մենք նրանց հասցեական գտնենք, դրա համար մենք նրանց գտնում ենք անուղակի: 9-րդ ծրագրով՝ երեխաների միջոցով, 11-րդ, 12-րդ, 13-րդ ծրագրերով իրենց բաժանորդ լինելու հանգամանքի բերումով և 7-րդ ծրագրով՝ երեխայի սպասելու բերումով: Մեր կանխավարկածը այն է, որ օրավարձով աշխատողները այս հինգ ծրագրերից որևէ մեկում կամ նույնիսկ որոշ դեպքերում երկուսում կարող են լինել»:

Վարչապետը մեկ անգամ ևս ընդգծել է ծրագրերի վերաբերյալ մանրամասն իրազեկման ապահովման կարևորությունը և հանձնարարել այն կազմակերպել հավուր պատշաճի: «Շատ մեծ թվով մարդիկ տեղյակ չեն, որ իրենք հանդիսանում են այս կամ այն ծրագրի շահառու: Սա ազդակ է, որ մենք ԶԼՄ-ների միջոցով, սոցիալական ցանցերով, բավարար չափով չենք լուսաբանում, թե որ միջոցառումը կոնկրետ որ խմբին է վերաբերվում և ինչ պետք է անի քաղաքացին այդ աջակցությունից օգտվելու համար», -ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ բոլոր ծրագրերը պետք է մանրամասն ու ամենօրյա ռեժիմով լուսաբանվեն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դարձե՛ք ՎՏԲ-Հայաստան Բանկի և Mastercard-ի #cashbackմարաթոն ակցիայի մասնակից և ստացե՛ք Ձեր cashback-ը

Ակցիայի մանրամասների հետ կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում:

Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը

Խորհրդի կազմում ընդգրկվեցին Արթուր Յուրիի Ջավադյանը և Միխայիլ Վյաչեսլավի Զայցևը:

Քայքայված վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, միայն 2020 թվականին, աջակցություն է ստացել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 96 ընտանիք: