Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը կկատարի պետբյուջեի ծախսերի ու եկամուտների փոփոխություններ

Վերադարձ լուրերի բաժին

22:46 , 26 Մարտ 2020

Կառավարությունը 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում ծախսերի ու եկամուտների մասով պետք է որոշակի փոփոխություններ կատարի: Այդ մասին կառավարության նիստում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ սա առանձին քննարկման թեմա է: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը համաձայնել է ասվածի հետ և հավելել, որ անցած տարվա հունիսին, օգոստոսին, նոյեմբերին արված կանխատեսումները 2020-ի և առաջիկա տարիների համար կորցրել են իրենց արդիականությունը:

Atom_Janjughazyan_47I9093
«Բյուջեում կատարվելիք այդ փոփոխությունների բովանդակությունն այն է, որ հարկաբյուջետային քաղաքականությունը հակացիկլիկ իր տրամաբանությունն է փորձում իրականացնել ու ավելացնել մասնակցությունը տնտեսության մեջ: Ինչ վերաբերում է մեր հիմնարար աշխատանքներին, ուզում եմ հղում անել, որ մենք անելու ենք այն, ինչ կառավարության ծրագրով նախատեսված էր, ուղղակի դա անելու ենք ավելի արագ և ավելի խորը տրամաբանությամբ»,-ասել է Ջանջուղազյանը:

Որոշում է կայացվել մինչև ապրիլի 1-ը հեռակա կարգով կառավարության նիստ անել և փոփոխությունները կատարել, որպեսզի հնարավոր լինի Կորոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագրից բխող քայլերն արագ կատարել, որ գումարները մտնեն տնտեսություն ու շրջանառվեն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2019 թ. չորրորդ եռամսյակում ՕՈՒՆ զուտ պարտավորություններն աճել են

Ըստ ՀՀ ԿԲ-ի՝ աճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած՝ կազմել է 1.1 մլն դոլար:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Տեղի է ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը

Խիստ միջոցառումները կերարաձգվեն ևս տասն օրով: Կորոնավիրուսի դեպքերը Հայաստանում հասել են 235-ի:

Ucom-ը հեռավար ուսուցումը դարձնում է հասանելի բոլորի համար

Ucom Universal և uMix փաթեթների բաժանորդները կարող են դիտել uMediaroom-ն առանց ամսավճարի, մյուս բոլոր՝ այդ թվում այլ օպերատորների բաժանորդները կարող են ներբեռնել uMediaroom հավելվածը Google Play-ից և App Store-ից և մեկ ամիս դիտել ալիքներն անվճար։