Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը կիրականացնի ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման ծրագիր

Վերադարձ լուրերի բաժին

17:34 , 19 Սեպտեմբեր 2019

Կառավարությունը հաստատեց Հայաստանում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման պետական աջակցության ծրագիրը: Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը նշեց, որ այս ոլորտը համարվում է բարձր ներուժ ունեցող ոլորտներից մեկը և միջազգային գներն ու ոլորտում տիրող վիճակը հուշում են, որ այդ ներուժը կարելի է նյութականացնել մոտակա տարիների ընթացքում:

Նրա խոսքով, այս տարի զգալիորեն աճել է ոչխարի և ոչխարի մսի արտահանումը, իսկ գինը մոտ 50 տոկոսով աճել է. անցած տարի այն եղել է 74 դոլար, իսկ այս տարվա կեսին կազմել է 101 դոլար: Ըստ հիմնավորման՝ կարգավորման նպատակն է` պետական աջակցության մեխանիզմների, մասնավորապես՝ մատչելի վարկավորման պայմանների կիրառման և կատարված ծախսերի փոխհատուցման միջոցով՝ հանրապետությունում ոչխարաբուծության ու այծաբուծության ճյուղերի զարգացման համար նպաստավոր պայմանների ստեղծումը, բարձրարժեք տոհմային ոչխարների և այծերի ձեռք բերման (ներկրման) և բարձր մթերատու հոտերի ձեւավորման խրախուսումը, բուծվող ցեղատեսակների կատարելագործումը, տոհմային գործի զարգացումը, արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված մաքրացեղ և տրամախաչումների միջոցով ստացված խառնացեղ կենդանիների գլխաքանակի ավելացումը, ոչխարաբուծական եւ այծաբուծական արտադրանքի արտադրության եւ արտահանման ծավալների ավելացումը։

Ըստ փոխնախարարի՝ ծրագրի արդյունքում նախատեսվում է, որ ձեռք կբերվի 30 հազար գլուխ ոչխար, գործընթացը կիրականացվի երկու մեթոդով: «Առաջինով նախատեսվում է տոհմային կենդանիների ձեռք բերման նպատակով տրամադրվող վարկերի մասնակի սուբսիդավորում (12 տոկոսի դեպքում՝ 10 տոկոսը պետությունը սուբսիդավորում է, իսկ սահմանամերձ բնակավայրերի համար ամբողջությամբ է սուբսիդավորվելու): Երկրորդ տարբերակով կփոխհատուցվեն շահառուների կողմից կատարված ծախսերը, ըստ որի մեկ գլխի հաշվով կփոխհատուցվի մինչեւ 450 հազար դրամով ձեռք բերված կենդանու համար վճարված գումարի 23 տոկոսը»,- ասաց Ավագ Ավանեսյանը:

Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը նշեց, որ նախատեսում են երկու ոչխարաբուծական ֆերմաներ ստեղծել, որպեսզի տեղում արտադրեն ոչխարներ և չներկրեն:

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ավելացրեց, որ եթե սա ռազմավարական ծրագիր է, ապա պետք է նաև քննարկել, թե բնապահպանական տեսակետից գնահատման գործընթաց պետք է անցնի թե ոչ, որովհետև կոնկրետ ոչխարաբուծության դեպքում այդ ռիսկը կա, որ բերում է անապատացման ու դեգրադացման:

«Այսինքն, մենք հիմա ծրագիրը հաստատում ենք, բայց ուժի մեջ չի մտնո՞ւմ: Պարզվում է, կրկին պետք է ՇՄԱԳ անե՞նք: Որովհետև կարող է պարզվել, որ մեծ ռիսկ կա, որ ներկրված ոչխարները մեր դաշտերի խոտը ուտելու են ու շրջակա միջավայրին մեծ վնաս են պատճառելու»,- կատակելով ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց՝ քանի որ այս պահին խոսքը ռազմավարական ծրագրի մի բաղադրիչի մասին է, նման անհրաժեշտություն չկա: «Այս ծավալները այն մասշտաբները չեն, որ կարող են բնապահպանական վտանգ սպառնալ»,- ասաց նա:

Ծրագրի իրականացմամբ ակնկալվում, որ 2019-2023 թվականներին պետական աջակցությամբ ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին հնարավորություն կընձեռվի մատչելի պայմաններով ձեռք բերել (ներկրել) շուրջ 30 հազար գլուխ տարբեր սեռահասակային խմբերի մանր եղջերավոր կենդանիներ (հղի ոչխարներ և այծեր, էգ և արու մատղաշ), կավելանա ոչխարների ու այծերի գլխաքանակը։

Ծրագրի շրջանակներում ձեռք բերված բարձր տոհմային կենդանիների հաշվով մինչև 2027 թվականը կապահովվի շուրջ 100 հազ. գլուխ արտադրատնտեսական բարձր հատկանիշներով օժտված սերնդի ստացում, կավելանան ոչխարաբուծական ու այծաբուծական արտադրանքի ծավալները։ 2019-2027 թվականներին կարտադրվի շուրջ 3.5 մլրդ դրամ արժեքով միս եւ 0.5 մլրդ դրամ արժեքով կաթ, կբարձրանա ոչխարաբուծության եւ այծաբուծության ճյուղի շահութաբերության մակարդակը, պայմաններ կստեղծվեն արտահանման ծավալների ավելացման համար, հնարավորություններ կստեղծվեն հանրապետության արոտների եւ խոտհարքների առավել արդյունավետ օգտագործման համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր ԱՊՀ մասնակից պետությունների էներգոռեսուրսների արտադրման և սպառման կանխատեսման, երկաթուղային տրանսպորտի համաձայնեցված սակագնային քաղաքականության, կրթական և գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության, հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի, ինչպես նաև տեղեկատվավերլուծական նյութերի վերաբերյալ:

06.12.2019: ԿԲ նախագահի այցը Վիենա

Ստորագրվելու են վարկային համաձայնագրեր՝ վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության և բնակարանային ֆինանսավորման ոլորտներում:

Հնարավորություն է ստեղծվում ՀՀ ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ

Սակայն դրանք պետք է փոխվեն ձախակողմյան ղեկային տեղաբաշխման: