Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը խրախուսում է հերթական ներդրումային ծրագրերը

Վերադարձ լուրերի բաժին

Գործադիրն այսօրվա նիստում բավարարել է մի շարք ընկերությունների հայտերը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:

«Կապավոր» ՍՊԸ-ը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ասֆալտի արտադրության համար (ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացում)։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 380․6 մլն դրամի ներդրում՝ սարքավորման ձեռք բերման համար: Ներկայումս առկա է շուրջ 312 աշխատատեղ։ Արդյունքում կստեղծվի ևս 10-15 նոր աշխատատեղ` 180,000-220,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1.5-2 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ և ԱՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 380.6 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 19 մլն դրամ:

2003 թ. գործող «ՄԼ մայնինգ» ընկերությունը զբաղվում է հանքարդյունաբերությամբ` ՀՀ Կոտայքի մարզում։ Արդեն իսկ իրականացրել է շուրջ 8 մլրդ դրամի ներդրում, ծրագրի շրջանակում կիրականացնի ևս 4 մլրդ դրամի ներդրում: Ներկայումս առկա է շուրջ 320 աշխատատեղ, կստեղծվի ևս 40-60 նոր աշխատատեղ` 200,000-300,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 200 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3.6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 311 մլն դրամ:

«Ռոք Բերրի» ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է 3 հա արտադրական տարածքում ելակի արտադրության ջերմոցների կառուցման համար (Կոտայքի մարզ)։ Ընկերությունը 2018 թ. որոշմամբ ստացել է մաքսատուրքից ազատման արտոնություն, որի շրջանակում իրականացրել է 3 մլրդ դրամի ներդրում և ստեղծել 149 նոր աշխատատեղ: Ծրագրի շրջանակում նախատեսվում է կատարել տարեկան 2.6 մլրդ դրամի ներդրում։ Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 70 նոր աշխատատեղ` 200,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի տարեկան ծավալը տարեկան կկազմի 1.5 մլրդ դրամ, որից 76.2 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 1.4 մլրդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.7 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 87.7 մլն դրամ:

«Բետոնագործ» ՓԲԸ-ը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է մետաղապլաստե պատուհանների, դռների, պատուհանագոգերի, պատուհանների շրջանակների արտադրության համար (ք. Երևան): Նախատեսվում է իրականացնել 2.2 մլրդ դրամի ներդրում: Ներկայումս առկա է շուրջ 13 աշխատատեղ, կստեղծվի ևս 4-6 նոր աշխատատեղ` 150,000-200,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 3.1 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 149.4 մլն դրամ:

1lurer.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

UCOM-ի LEVEL UP 1700 մարզային սակագնային պլանով մարզերի բնակիչներն ստանում են ավելին քան երևանաբնակները

Հիշեցնենք, որ Level Up 1700 մարզային սակագնային պլանին կարելի է միանալ մարզերում գտնվող Ucom-ի ցանկացած վաճառքի և սպասարկման կենտրոնում:

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։