Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը խզում է «Մեղրու ՃՇՇՁ»-ի հետ պայմանագիրը՝ ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի անհամաձայնության պատճառով

Վերադարձ լուրերի բաժին

19:10 , 13 Դեկտեմբեր 2017

ՀՀ կառավարության հինգշաբթի օրվա նիստի օրակարգում տեղ է գտել մի ուշագրավ որոշման նախագիծ։ 34-րդ կետի տակ ներառված այդ նախագծի անվանումը ինքնին ոչինչ չի ասում՝  «Գնման պայմանագիրը դադարեցնելու մասին»։

Ըստ այդմ՝ կառավարությունը որոշում է թույլատրել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին` դադարեցնել «Մեղրու ՃՇՇՁ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ 2017 թվականի ապրիլի 21-ին կնքված N ՀՀԷԵԲՊՆՋՏՊԿ-ԲԸՀԱՇՁԲ-17/3-Ա-2 գնման պայմանագիրը:

Թվում է՝ շարքային որոշում է, ինչպես լինում է պայմանագրային պարտականությունները ոչ պատշաճ կերպով կատարած կազմակերպությունների դեպքում։ Սակայն ամեն ինչ շատ ավելի հետաքրքիր է։

Բանն այն է, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն այս տարվա ապրիլի 21-ին պայմանագիր էր կնքել  «Մեղրու ՃՇՇՁ» ընկերության հետ, որը պետք է վերացներ Սյունիքի մարզում Մ-2 Երևան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու 379+200 կմ երկարությամբ հատվածում Արաքս գետի ափի շուրջ 40 մ երկարությամբ հատվածի վթարային վիճակը։ Կարճ ասած՝ վերանորոգման աշխատանքներ կատարեր։

Ի սկզբանե աշխատանքների կատարման ժամկետ էր սահմանվել մայիսի 21-ը, որից հետո այդ ժամկետը երկարաձգվել էր ևս մեկ ամսով՝ մինչև հունիսի 21-ը։ Այդ ընթացքում վթարային վիճակի վերացման աշխատանքների նախապատրաստական բոլոր փուլերը կատարվել են, սակայն բուն աշխատանքը՝ վթարային վիճակի վերացումը, չի կատարվել:

Ինչո՞ւ։ Առաջարկում ենք կարդալ պաշտոնական հիմնավորումը։

«Քանի որ վերոնշյալ հատվածը Արաքս գետով սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը, և մեր ափամերձ տարածքները հսկվում են ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից, ուստի անհրաժեշտ էր ձեռք բերել համաձայնություն կողմերի միջև նշված հատվածում աշխատանքների կատարման և ավարտման համար: Սակայն աշխատանքային կարգով հանդիպումների ընթացքում հնարավոր չի եղել արդյունավետ համագործակցել և կողմերի միջև համաձայնություն ձեռք չի բերվել»։

Որոշման նախագծում հենց այդպես էլ գրված է. «Կոմիտեի կարիքների համար աշխատանքների կատարման անհնարինությունը պայմանավորված է ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից համաձայնություն չստանալու հետ»:

Իսկ ի՞նչ է արել կառավարությունը։ Ճիշտ է՝ համակերպվել է և որոշել խզել պայմանագիրը։ Այսինքն՝ կառավարությունը իր վաղվա նիստում համաձայնություն է տալու ռուսների անհամաձայնությանը։

Իսկ պայմանագրի խզման արդյունքը այն է, որ «հնարավոր կլինի՝ պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերին ազատել պատասխանատվությունից և պայմանագրով նախատեսված սակայն չկատարված աշխատանքների գումարը ետ վերադարձնել ՀՀ պետական բյուջե»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երբ կգան ներդրումները

«Քաղաքական կայունության պահպանման պայմաններում դրական սպասումները, մեծ հավանականությամբ, վեր են ածվելու ներդրումային հոսքի…

«Որևէ մեկը չի պլստալու, ես հավաստիացնում եմ». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում է չկասկածել, որ օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու:

Կառավարության նիստը մեկնարկել է (ուղիղ)

ՀՀ կառավարության նիստը մեկնարկել է։