Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը լուծարում է ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչությունը

Վերադարձ լուրերի բաժին

12:56 , 01 Փետրվար 2018

Կառավարության որոշմամբ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչությունը կլուծարվի: Վարչության գործառույթները կամրացվեն կոմիտեի աշխատակազմում գործող համապատասխան մաքսատուն-վարչություններին:

«Ներկայացված առաջարկությունը հերթական կարևոր քայլերից մեկն է հանդիսանում ՀՀ մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման գործընթացն առավել հեշտացնելու ուղղությամբ», – ՀՀ կառավարության այսօրվա նիստում ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ ավելացնելով, որ նախաբացթողումային հսկողության վարչությունը լուծարելով՝ ՊԵԿ-ը ձերբազատվում է ապրանքների, դրանց ուղեկցող փաստաթղթերի կրկնակի զննության հնարավորությունից:

 «Պարոն վարչապետ, համոզված ենք, որ այս առաջարկությունը էական դրական ազդեցություն է ունենալու գործարար միջավայրի վրա», – նշել է Միրումյանը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը ևս նման համոզմունք է հայտնել ու ընդգծել. «Շատ համարձակ, ճիշտ քայլ է: Մենք բիզնեսին վստահություն ենք ցուցաբերում, սահմանի վրա բիզնեսին տալիս ենք մաքսիմալ ազատ անցնելու հնարավորություն: Դրանով ցույց ենք տալիս, որ մեր ՊԵԿ-ն ուժ և համապատասխան հսկողության մեխանիզմներ ունի, որպեսզի, եթե այն, ինչ պայմանավորվում ենք, խախտվի, հետագայում հայտնաբերվի: Շատ լավ բան է»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ընդարձակ քարե տուն՝ հողաշեն, կիսավեր սենյակի փոխարեն

Ավելի քան տասը տարի բնակարանաշինության ծրագիր իրականացնող կողմերը՝ Վիվա-ՄՏՍ-ն և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը», ցանկալի արդյունք են գրանցում հանրապետության տարբեր մարզերում:

UCOM ընկերությունն առաջինն է Հայաստանում առաջարկում 4K որակի հեռուաստաալիք

Այն դիտելու համար անհրաժեշտ է ունենալ Ucom-ի կողմից տրամադրվող 4К TV ընդունիչ և 4К որակն ապահովող հեռուստացույց։