Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը լուծարում է «Էկոնոմիկա հանդես» ՓԲԸ-ն

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

14:29 , 18 Նոյեմբեր 2016

Ի կատարումն ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականների, պետական կառավարման ապարատի օպտիմալացման նպատակով, ինչպես նաև պետական կառավարման մարմնին վերապահված գործառույթների արդյունավետ իրականացման և ծախսերի նվազեցման հանգամանքով պայմանավորված` կառավարությունն այսօր ընդունել է մի շարք որոշումներ:

Եվ այսպես՝ համապատասխան որոշմամբ կլուծարվի ՀՀ ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ը և կստեղծվի Գների ուսումնասիրության և վերլուծության գործակալություն: Արդյունքում, պետական կառավարման մարմնին վերապահված գործառույթը կիրականացվի 15 հաստիքային միավորի հաշվին՝ 36-ի փոխարեն, ինչն էլ իր հերթին կհանգեցնի պետբյուջեի ծախսերի նվազեցման: Մասնավորապես, վերոնշյալ ՊՈԱԿ-ի լուծարման արդյունքում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կնվազեն մոտ 50 մլն ՀՀ դրամով:

Կառավարության մեկ այլ որոշմամբ կլուծարվի «Էկոնոմիկա հանդես» ՓԲԸ-ն, որի հիմնական գործառույթն առցանց տարբերակով (armef.com կայքի միջոցով) տնտեսական, գիտական և վերլուծական հրապարակումներ թողարկելն է. պետբյուջեից այդ նպատակով 2016թ. տրամադրվել է 99312.5 հազար դրամ սուբսիդիա: Ընկերության գործառույթները կիրականացնի ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմը:

Գործադիրի համապատասխան որոշմամբ կդադարեցվի «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը: Հիմնարկի գործառույթները կանցնեն ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեին: Առաջին փուլով նախատեսվում է 60 մլն դրամի տնտեսում:

Հաշվի առնելով միևնույն գործառույթներն իրականացնող մարզադպրոցների օպտիմալացման վերաբերյալ հանձնարարականը, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության նպատակահարմարության և գործառույթների չկրկնվելու անհրաժեշտությունը՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշումներ: Ըստ այդմ, միացման ձևով կվերակազմավորվեն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության գործող մի շարք ՊՈԱԿ-ներ՝ նույն գործառույթներ իրականացնող վեց մարզադպրոցների թիվը կդառնա երեք: Արդյունքում կտնտեսվի մոտ 20-25 մլն դրամ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ը 2020-ի երրորդ եռամսյակում բացահայտել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման մոտ 200 դեպք

Մասնավորապես` վարչության աշխատակիցները կանխել են տարբեր երկրներից փոստային ճանապարհով, ինչպես նաև ուղեկցող ուղեբեռներով թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ներմուծման և արտահանման մաքսանենգության 130 դեպք:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսական միջոցների ծախսերի մասին տեղեկատվություն

Հաշվի առնելով այս օրերին լրատվամիջոցներից ստացված բազմաթիվ հարցումները, հարկ ենք համարում հրապարակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը նվիրաբերած դրամական միջոցների տրամադրման կարգի ու այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը։

Կենտրոնական բանկը ՀՀ արտարժութային շուկայում կիրականցնի գործառնություններ

ՀՀ կենտրոնական բանկն անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։