Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը ժամանակի մեքենա է ստեղծել. կամ նախարարը խառնել է ժամանակագրությունը

Վերադարձ լուրերի բաժին

13:07 , 26 Մայիս 2016

Այսօր ՀՀ Ազգային ժողովում 2015թ. պետբյուջեի կատարողականի հաշվետվության ներկայացման ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է 2015 թվականի ընթացքում իրենց իրականացրած աշխատանքները։ Նա նշել է, որ հիմնական աշխատանքները ուղղված են եղել նորաստեղծ համակարգերի գործարկմանը, ներդրմանն ու կատարելագործմանը:

Նախարարը նշել է, որ աղքատությունը 2 տոկոսով նվազել է, և դրանում իրենց դերն են ունեցել սոցիալական ոլորտում իրականացվող ծրագրերը:

Թվում է՝ ոչ մի արտառոց բան նախարարը չի ասել։ Սակայն այդպես միայն թվում է։

Բանն այն է, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ աղքատությունը 2 տոկոսային կետով նվազել է 2014 թվականին։ 2013-ի վերջին աղքատության մակարդակը եղել է 32%, իսկ 2014-ի վերջին իջել է մինչև 30%։

Մինչդեռ նախարարը, հիշեցնենք, խոսում է 2015 թվականի կատարողականի և այդ տարում իրականացված ծրագրերի մասին։

Ստացվում է՝ 2015 թվականի աշխատանքները նվազեցրել են 2014 թվականի աղքատության ցուցանիշը։ Կամ՝ նախարարը պարզապես խառնում է դեպքերի հաջորդականությունը։

Իսկ 2015 թվականի աղքատության մակարդակի մասին տվյալներ դեռևս չկան։ Պարենային ապահովության և աղքատության վերաբերյալ ամենաթարմ զեկույցը Ազգային վիճակագրական ծառայության կողմից ներկայացվել է մի քանի օր առաջ, և դրանում աղքատության վերջին ցուցանիշը 2014 թվականի համար է (տես աղյուսակը)։

poverty-table

 

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2018 թ. Ամերիաբանկն առաջատար դիրքում է եղել ֆակտորինգային գործառնությունների ծավալով

Ամերիաբանկը 2018 թ. արդյունքներով առաջատարն է ՀՀ բանկային համակարգում ֆակտորինգի պորտֆելի ծավալով: Հաշվետու տարում Բանկի պորտֆելը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 59%-ով և տարեվերջին կազմել շուրջ 11 մլրդ ՀՀ դրամ: Ներկայում ֆակտորիգի պորտֆելն արդեն գերազանցում է 12 մլրդ ՀՀ դրամը: Ֆակտորինգը, որպես կարճաժամկետ ֆինանսավորման լավագույն գործիք, ակտիվորեն կիրառվում է Ամերիաբանկի կողմից, որի արդյունքում Բանկի ֆակտորինգի […]

Յունիբանկը հայտարարում է 5% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի նոր թողարկման մասին

Յունիբանկը թողարկում է դոլարային արժեկտրոնային նոր պարտատոմսեր 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով, առաջարկելով բարձր եկամտաբերություն` 5% տարեկան: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակային պարբերականությամբ: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 դոլար, շրջանառության ժամկետը` 36 ամիս: Պարտատոմսերը կարելի է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 47 մասնաճյուղերից մեկում: Տեղաբաշխման ժամկետը սահմանված է մինչև 20.05.2019թ.-ը: «Մենք արդեն հաջողությամբ տեղաբաշխել […]

Արտոնություն է տրամադրվել հերթական ներդրումային ծրագրին

Կառավարությունը մարտի 21-ի նիստում ընդունել է որոշում, որով «Եվրոստան-ույուտ» ՍՊԸ-ին տրվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմա և ձայնամեկուսիչ կոնստրուկցիաների արտադրության մեջ։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 700 000 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում՝ ծրագրի շրջանակում կստեղծվի 40 նոր աշխատատեղ՝ 260 000 ՀՀ դրամ […]