Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը զգալի ֆինանսավորում կուղղի արդյունաբերական ոլորտի փոքր ձեռնարկությունների աջակցությանը

Վերադարձ լուրերի բաժին

01:05 , 05 Նոյեմբեր 2019

Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է հաջորդ տարվա բյուջեից 530 մլն դրամ հատկացնել արդյունաբերական ոլորտում գործող ձեռնարկությունների աջակցության նպատակներին։ Բյուջեով նախատեսվել են աջակցության ծրագրեր նաև փոքր ու միջին բիզնեսի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2020-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Արտերկրում լինում են ցուցահանդեսներ, և այն հայկական արտադրողները, ովքեր կորոշեն մասնակցել, մենք կհամաֆինանսավորենք ծախսերը»,-ասաց Խաչատրյանն ու նշեց՝ դրանք հիմնականում տեքստիլի, սննդի, գյուղատնտեսական արտադրանք վերամշակող արդյունաբերական փոքր ձեռնարկություններ են: Զբոսաշրջության 2020-ի ծրագրերն ուղղված կլինեն զբոսաշրջային ենթակառուցվածքների՝ առավելապես ճանապարհների զարգացման նպատակներին: Պետության իրականացրած հարցումները ցույց են տալիս, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեծ մասը հիմնականում դժգոհում է հետաքրքրիր զբոսաշրջային վայրերի ճանապարհային հասանելիության խնդրից:

Փոքր ու միջին բիզնեսին աջակցությունը ցուցաբերվում է երկու ուղղությամբ: Առաջինով աջակցում են սկսնակներին՝ մինչև բիզնես սկսելը: Տարեկան մոտ 200 շահառու է ընտրվում, հիմնականում՝ մարզերից: Այդ նպատակի համար հատկացվում է 1.8 մլրդ դրամ: Նախարարը նշեց՝ չեն սահմանափակվել միայն դրանով: «Այս տարվա պետական բյուջեով նախատեսված է ևս 180 մլն դրամ ֆինանսավորում: Կհայտարարվեն մրցույթներ, մարզերում բիզնես սկսել ցանկացողների գիտելիքները կավելացվեն»,-ասաց նախարարը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության համար 2020-ի ներկայացված բյուջեն 33.1 մլրդ դրամ է: Դրանից գյուղատնտեսական ծրագրերի մասը՝ մոտ 18 մլրդ դրամ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել տան անվտանգությունն ապահովող Xiaomi խելացի հավաքածուն

Ucom-ի առցանց խանութում, ինչպես նաև մի շարք Ucom վաճառքի և սպասարկման կենտրոններում ցանկացողները կարող են ձեռք բերել Xiaomi խելացի սարքերի հավաքածուն, որը թույլ կտա վերահսկել տունը կամ բնակարանը ցանկացած վայրից։

Գնիշիկ բնակավայրում  վայրի ծառատեսակներ են տնկվել

Գործընկերություն՝ հանուն բնապահպանության:

Հայաստանը`համաշխարհային դերակատար միկրոէլեկտրոնիկայի կրթության բնագավառում

Մրցանակաբաշխության արարողությանը մասնակցում էր ՀՀ ԲՏԱ փոխնախարար Ռոբերտ Խաչատրյանը։