Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը դրական եզրակացություն տվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծին. ինչ հետևանքներ դա կարող է ունենալ

Վերադարձ լուրերի բաժին

13:27 , 05 Մայիս 2016

ՀՀ Կառավարությունն իր այսօրվա հավանության է արժանացրել  «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը: Օրենսդրական այս նախաձեռնության հեղինակներն են Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նա­խագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննար­կում­ների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները:

Օրենքի նախագիծը Հայաս­տա­նի Հան­րա­­­պետության Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հան­դես կգա Հա­­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Կից ներ­կա­յաց­վում են օրենքի նախագծի կարգավոր­ման ազ­դե­ցու­­թյան գնահատման  եզ­րա­կացությունները:

«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը այն սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

Արդյո՞ք Արցախի ճանաչումը  նոր ագրեսիայի կհանգեցնի Ադրբեջանի կողմից։ Այս հարցով լրագրողների հետ զրույցում պարզաբանումներ է ներկայացրել ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում