Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը դեմ է Բագրատյանի և Քոքոբելյանի «Օդային օրենսգրքին»

Վերադարձ լուրերի բաժին

20:09 , 20 Հուլիս 2016

ՀՀ կառավարության վաղվա՝ հուլիսի 21-ի նիստի օրակարգում տեղ է գտել Հայաստանի Հան­րա­պե­­­տության օդային օրենսգրքի նա­խա­­գծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը։

Օդային օրենսգրքի նախագիծը օրենսդրական կարգով ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանը և Խաչատուր Քոքոբելյանը։

Հիմնավորման մեջ նախագծի հեղինակները նշում են, որ ՀՀ ավիացիայի բնագավառում և օդային տարածքի օգտագործման հարցերի օրենսդրական կարգավորումը իրականացվում է միայն «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Այդ օրենքում բացակայում են կամ մասամբ են լուծված հետեւյալ դրույթները.

– Ընդհանուր նշանակության ավիացիայի կարգավիճակը և գործունեության կարգը,

– Հատուկ նշանակության ավիացիայի գործունեության կարգը,

– ավիացիոն բիզնեսի և անհատ ձեռներեցության կարգավորման հարցերը,

– Քաղաքացիական ավիացիայի գործունեության մեջ ոչկառավարական կազմակերպությունների և հանրության մասնակցությունը, ինչպես նաեւ Քաղաքացիական ավիացիայի հարաբերությունները պետական մարմինների հետ,

– օդանավեր շահագործողների կողմից սեփական ավիացիոն անձնակազմի նկատմամբ պարտականությունները եւ պատասխանատվությունը,

– օդանավերի, ավիացիոն անձնակազմի, աերոդրոմների և վերերկրյա ավիացիոն սարքավորումների, ավիացիոն աշխատանքների իրագործման տեխնոլոգիաի   և ավիացիոն սարքավորումները և կոմերցիոն բնույթի աշխատանքների սպասարկման արտոնագրման եւ գրանցման կարգը,

– Բացի պետական լեզվից` հայերենից, ICAO-ի համակարգում պաշտոնապես ընդունված միջազգային լեզուներիկ իրառումը քաղաքացիական ավիացիայում,

– ՀՀ Քաղաաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նկատմամբ պահանջները, որոնք արձանագրված են ICAO-ի փաստաթղթերում, որի անդամ է Հայաստանը

Այս հանգամանքները հաշվի առնելով՝ Բագրատյանը և Քոքոբելյանը սույն օրենսգրքի ընդունումը և իրագործումը արդիական ու անհրաժեշտ են համարում:

Կառավարությունը, սակայն, պատգամավորների հետ այս հարցում համաձայն չէ։

Պաշտոնական եզրակացության մեջ նշվում է, որ Օդային օրենսգրքի նախագիծը իրավական կարգավորման առումով թերի է և այս տեսքով չի կարող կարգավորել Հայաստանի Հանրապետության օդային տարածքի օգտագործման, քաղաքացիական ավիացիայի գործունեության հետ կապված հիմնական նորմերը և հարաբերությունները:

Բացի այդ, մոտ 10 էջանոց եզրակացության մեջ ներկայացված են այլ առարկություններ՝ սկսած այլ օրենքների հետ առկա հակասություններից, վերջացրած՝ բյուջեի համար ենթադրվող լրացուցիչ ծանրաբեռնվածությամբ։

Կարճ ասած, կառավարության եզրակացությունը բացասական է։ Այս հարցով կզեկուցի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։

Սակայն ամեն ինչ կորած չէ։ Կառավարությունը հայտնում է, որ ներկայումս իրականացվում է Հայաuտանի Հանրապետությունում ավիացիայի ոլորտը կանոնակարգող օրենսդրական դաշտի վերլուծություն՝ մասնավորապես ԵՄ Ավիացիոն ընդհանուր գոտուն միանալու նպատակով Հայաuտանի Հանրապետության օրենսդրական դաշտը ԵՄ օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով, և իր պատրաստակամությունն ենք հայտնում համագործակցել  նախագծի հեղինակների հետ՝ օրենսդրական դաշտում իրականացվելիք փոփոխությունների ուղղությամբ տարվող աշխատանքներում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գյուղատնտեսությունը՝ 2017 թվականին. որքան արտադրանք են տվել Երևանն ու մարզերը

Ամենից շատ գյուղատնտեսական արտադրանք 2017 թվականին տվել է Արմավիրի մարզը՝ 182.3 մլրդ դրամ կամ ընդհանուր ծավալի 20.1%-ը

Տաքսիների ուղևորները պակասում են

2016 թվականի համեմատ՝ տաքսիների ուղևորափոխադրումների ծավալը նվազել է 11.7%-ով։

«Այս տարի 5-7%-ից պակաս աճ չենք ունենալու». Դավիթ Սարգսյան

Ամբողջ աշխարհում սկսվել է տնտեսական աճի ժամանակաշրջան։ Չկա որևէ տարածաշրջան, որտեղ անկում կամ լճացում է