Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը բոլորին կոչ է անում ներդրումային ծրագրեր ներկայացնել. ինչպես դա անել

Վերադարձ լուրերի բաժին

15:21 , 18 Նոյեմբեր 2016

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է ներդրումային ծրագրերին. «ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում ձևավորվել է ներդրումային ծրագրերի ներկայացման միասնական հարթակ: Հրավիրում ենք բոլոր գործընկերներին, ովքեր ունեն ներդրումային ծրագրեր, ներկայացնել դրանք ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն: Նախարարության էլեկտրոնային կայքում արդեն իսկ տեղադրված են ներդրումային ծրագրերի լրացման միասնական ձևաչափերը, դրանք տրամադրելու հասցեները և պատասխանատու մասնագետների տվյալները:

Ելնելով դրանից՝ հանձնարարում եմ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և մարզպետներին՝ մեկամսյա ժամկետում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ներկայացնել առկա ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումային ծրագրեր: Սա չի նշանակում, որ եթե մեկ ամիս հետո նոր ներդրումային ծրագիր լինի, պետք չէ ներկայացնել»:

Գործադիրի ղեկավարի դիտարկմամբ՝ գործընթացը շարունակական է լինելու. «Այս կոչը վերաբերում է բոլոր բիզնեսմեններին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Այնպես չէ, որ բիզնեսմենը չի կարող առաջարկություն ներկայացնել: Գաղափարն այն է, որ կառավարության ծրագրով մենք նախատեսել ենք ստեղծել հատուկ խրախուսման ֆոնդ, որով բիզնեսին պետք է աջակցենք: Կարծում եմ, որ մենք լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու հնարավորություն միշտ ունեցել ենք և կունենանք, մեզ պետք են ծրագրեր, որոնք հիմնավոր են և կտան մաքսիմալ էֆեկտ, որպեսզի կարողանանք այդ աղբյուրները ներգրավել»:

Նշենք, որ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կայքում արդեն իսկ գործարկվել է Ներդրումային ծրագրերի հարթակը։

Իրատեսական ներդրումային ծրագրեր ունեցող անձինք և կազմակերպությունները պետք է լրացնեն ներդրումային ծրագրերի անձնագրերը (ծրագրի նկարագրությունը, արժեքը, պահանջվող ներդրումները և այլն)։

Լրացված անձնագրերը պետք է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեներով կամ հանձնել առձեռն:

Ծրագրերը ստանալուն պես համապատասխան մասնագետները, հնարավորինս սեղմ ժամկետներում, կապ կհաստատեն ծրագիրը ներկայացնողի հետ՝ հետագա քննարկումները կազմակերպելու համար:

Վարչապետն առաջարկել է Երևանի քաղաքապետին, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությանը` մեկամսյա ժամկետում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ներկայացնել առկա ներդրումային ծրագրերը:

Կարեն Կարապետյանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարել է նաև ամփոփել ներկայացված ներդրումային ծրագրերը, ընտրված իրատեսական ծրագրեր ներկայացնել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին, ինչպես նաև պոտենցիալ ներդրողներին և եռամսյակի կտրվածքով ներկայացնել տեղեկատվություն իրականացված աշխատանքների և արդյունքների վերաբերյալ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կփոխհատուցվեն Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչների անշարժ գույքին հասցված վնասները

Գործադիրը կփոխհատուցի Ադրբեջանի կողմից հրետակոծության հետևանքով ՀՀ համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասները:

Կենտրոնացած եմ ճանապարհային քարտեզի խնդիրները հնարավորինս արագ լուծելու ուղղությամբ. Առաքելյան

Նախարարը նաև ասաց, որ Արցախի այն քաղաքացիներին, որոնք պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակավայրերը, կառավարությունն աջակցում է Արցախ վերադառնալու և մշտական բնակություն հաստատելու՝ նոր բնակավայրերում ու կացարաններում:

Կառավարությունը կփոխհատուցի արցախցիներին հյուրընկալողների ծախսերը

Փոխհատուցում ստանալու համար հյուրընկալող կողմը պետք է դիմի նախարարություն էլեկտրոնային եղանակով՝ կցելով նաև այն քաղաքացիների տվյալները, որոնց հյուրընկալում է: