Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը բավարարեց երեք ընկերությունների արտոնություններ տալու հայտը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

12:30 , 08 Մարտ 2019

Կառավարությունը բավարարեց «ՍԱԹԵՆԿԱՐ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը:

B4b.am-ի փոխանցմամբ՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այս ընկերությունը գործում է Քասախ գյուղում, արտադրում է հագուստ: Նախատեսվում է ծրագրի շրջանակներում իրականացնել 200 մլն դրամի ներդրում: Ներկայումս առկա է 55 աշխատատեղ, որին կավելանա եւս 10-ը: Ծրագրով նախատեսված է արտադրել 305 մլն դրամի արտադրանք, որը կիրացվի Հայաստանի տարածքում: Մաքսատուրքից ազատման արտոնությունը 15,1 մլն դրամ է, որից 184 հազար դրամը բյուջեի եկամուտների նվազեցումն է:

_TM_2425

Կառավարությունը բավարարեց նաև «ՏԱՎՈՒՇ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊԸ ընկերության ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նկատմամբ:

Այս ընկերությունն արտադրում է բանվորական ձեռնոցներ, գործում է սահմանամերձ տարբեր գյուղերում: Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1,5 մլն դրամի ներդրում: Ընկերությունում աշխատում է 600 աշխատակիցներ, նախատեսվում է ստեղծել եւս 300-ը, միջին աշխատավարձը 150 հազար դրամ է: Արտադրանքի ընդհանուր ծավալը կազմելու է 12,6 մլրդ դրամ, որն ամբողջությամբ արտահանվելու է ԵԱՏՄ երկրներ: Մաքսատուրքից ազատման արտոնության գումարը 402 մլն դրամ է:

Երրորդ կազմակերպությունը, որին կառավարությունն արտոնություն տվեց, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերությունն է, որը նախատեսում է առաջարկվող ծրագրով կտորի ներկրում: Այս դեպքում՝ մաքսատուրքից ազատման արտոնությունը կկազմի 35 մլն դրամ:

_TM_2240

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ եթե այս եւ նմանատիպ արտոնություններով ծրագրերն իրականացվեն, հսկայական ներդրումների մասին կարող է խոսք լինել: Նա առաջարկեց, որ այսպիսի հարցերը երեք ամիսը մեկ կառավարության արտահերթ նիստի ռեժիմով կքննարկեն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։