Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարությունը արտոնություն տրամադրեց բարձրորակ գազի բալոններ արտադրող ընկերությանը

Վերադարձ լուրերի բաժին

12:26 , 06 Սեպտեմբեր 2018

ՀՀ Կառավարությունը իր այսօրվա նիստում երեք տարով հետաձգեց «Ռադ Սանե Վաշամիր Գրուպ» ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը նշել է, որ «Ռադ Սանե Վաշամիր Գրուպ»-ը նախատեսում է իրականացնել ներդրումային ծրագիր, որի արդյունքում նախատեսում է արտադրել կոմպոզիտային գազաբալոններ։

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 11.1 մլրդ դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կազմելու էր շուրջ 10 մլրդ դրամ, սակայն ցանկից հանվել են մի շարք սարքավորումներ, ԱԱՀ-ից ազատված լինելու հանգամանքով, և սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 1.1 մլրդ ՀՀ դրամ։

«Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 112 նոր աշխատատեղ` 160 հազ․ դրամ միջին աշխատավարձով»,- ասել է Բաբայանը: Ի պատասխան արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հարցի՝ Բաբայանը նշել է, որ ընկերությունն ավտոմեքենաների համար արտադրում է բարձորակ գազաբալոններ: Նման գազաբալոններ արտադրվում են ԱՄՆ-ում, Եվրոպայում և Իրանում: Ըստ նրա, ընկերությունը նպատակ ունի նաև կազմակերպել արտահանում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Քննարկվել են ՀՀ կառավարության և Գերմանական զարգացման բանկի միջև համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) տարածաշրջանային տնօրեն Օլաֆ Ցիմելկայի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի բաժինը։ Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ մի քանի ամիսների ընթացքում երկու երկրների միջև տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ, որոնք նոր թափ կհաղորդեն հայ-գերմանական բարեկամական հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ հարաբերություններում կարևոր տեղ ունի […]

Հույն գործարարները Հայաստանը պետք է դիտարկեն որպես հարթակ խոշոր շուկաներ դուրս գալու համար

B4b.am-ը հայտնում է, որ մարտի 19-ին տեղի ունեցած հայ-հունական գործարար համաժողովի ժամանակ այս մասին ասաց Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Նա հայ և հույն գործարարներին կոչ արեց ակտիվանալ բիզնես ոլորտում: «Բարեկամ երկրներ, պետաիրավական հոյակապ դաշտ, գրեթե ռազմաքաղաքական դաշնակցություն, բայց շատ փոքր տնտեսական ակտիվություն: Մեղավորը հայ և հույն գործարարներն են: Ոչ պետությունը, ոչ բիզնես-կառույցները, […]