Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարության 4 գլխավոր նպատակադրումները՝ 2017-2022թթ. ընթացքում

Վերադարձ լուրերի բաժին

12:21 , 19 Հունիս 2017

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ կառավարության այսօր արտահերթ նիստում հավանության է արժանացրել ՀՀ կառավարության ծրագիրը։ 

122 էջանոց ծրագրիրը  բաղկացած է 4 հիմնական բաժնից՝ պետական կառավարման և իրավական համակարգ, արտաքին քաղաքականություն և պաշտպանություն, տնտեսության առաջընթաց և սոցիալական ոլորտ: Յուրաքանչյուր բաժնում արտացոլված է նաև գերատեսչությունների կողմից արդեն իսկ հստակորեն ժամկետներով ներկայացված բարեփոխումների ցանկը, որոնք երկարաժամկետ առումով զարգացում են ապահովելու ամբողջ երկրում:

Ինչպես նշվում է փաստաթղթում, ՀՀ կառավարությունը սույն ծրագրի իրականացմամբ 2017-2022 թվականների ընթացքում նպատակադրում է՝

– զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի միջին հաշվով շուրջ 5 տոկոս աճի ապահովման միջոցով,

– արտահանման աճի նշանակալի տեմպերի ապահովում՝ ապրանքների և ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնելով 40-45 տոկոսի,

– աղքատության կրճատման ապահովում՝ իջեցնելով այն 12 տոկոսային կետով,

–  զբաղվածության աճի և արժանապատիվ աշխատանքի վարձատրության օպտիմալ զուգակցմամբ՝ անվանական նվազագույն աշխատավարձի 25 տոկոս աճի ապահովում՝ հաշվի առնելով կառուցվածքային գործազրկությունը և երկրի մրցունակության նվազման ռիսկերը զսպող նվազագույն աշխատավարձի և աշխատավարձի մեդիանայի համամասնությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի օգնության փաթեթը կազմում է հնա-ի 2 տոկոսը

ԱՄՀ-ն վերլուծել է տարբեր երկրների արձագանքը COVID-19-ի տնտեսական հետևանքներին:

Հայաստանում 5G չկա

Հայաստանի շարժական կապի երեք օպերատորների համատեղ հայտարարությունը:

Ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշն անկում է ապրել

Նախորդ տարվա ապրիլի հետ համեմատա՝ անկումն անցել է 17 տոկոսի շեմը: