Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կառավարության որոշումներով խրախուսվում են հերթական ներդրումային ծրագրերը

Վերադարձ լուրերի բաժին

22:24 , 25 Հուլիս 2019

Գործադիրն իր հուլիսի 25-ի նիստում ընդունել է մի շարք որոշումներ, որոնցով 5 ընկերություն՝ «Նաիրիան» ՓԲԸ-ն, «Այ պլաստ» ՍՊԸ-ն, «Ոսկե կար» ՍՊԸ-ն, «Արտ գլոբալ» ՍՊԸ-ն և «Ին-վի» ՍՊԸ-ն ազատվել են գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքը և նյութերի ներմուծման մաքսատուրքից: Արտոնության առկայությունը կնպաստի նոր ներդրումային ծրագրերի իրականացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, ներդրումների ներգրավմանը, ինչպես նաև կխթանի տեղական արտադրությունը և արտահանումը:

Փոփոխություններ կատարելով իր նախկինում ընդունված որոշման մեջ՝ գործադիրը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպությունների ֆինանսատնտեսական հաշվետվության օրինակելի ձևը դարձրել է առավել նպատակահարմար և կիրառելի: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ որոշման ընդունմամբ շուրջ 500 բժշկական հաստատության համար պարզեցվում է հաշվետվողականության գործընթացը. ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով ներկայացվող 3 հաշվետվության փոխարեն այժմ կներկայացվի 1 հաշվետվություն, որն ավելի համապարփակ է և ներառում է գործունեության արդյունքները բնութագրող այնպիսի ցուցանիշներ, որոնք պարբերաբար օգտագործվում են կազմակերպությունների բյուջետային միջոցների հաշվարկման և բաշխման, տրամադրվող միջոցների ծախսման արդյունավետության գնահատման ժամանակ: Ֆինանսատնտեսական հաշվետվության գործող ձևաչափում ցուցանիշների մի մասը հնարավոր է ստանալ էլեկտրոնային առողջապահության համակարգից, և առանձին տեղեկատվության հավաքագրումը ոչ նպատակահարմար է: Արդյունքում կբարձրանա պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների հաշվետվողականությունը և հնարավորություններ կստեղծվեն պետական միջոցների փաստահեն բաշխման համար: Առողջապահության նախարարի խոսքով՝ գործընթացը շարունակական է լինելու, ներկայում պատրաստվում է կառավարության մեկ այլ որոշման փոփոխությունների նախագիծ, որոնց նպատակը լինելու է պետական պատվերի տրամադրման կարգի դյուրացումը:

Կառավարությունը որոշել է վերաբաշում կատարել ՀՀ 2019 թ. պետական բյուջեում և 270,000.0 հազ. դրամ հատկացրել ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեին՝ ՀՀ տարածքի տեղագրական հանութագրման և կադաստրային գույքագրման հետ կապված գործառույթների, մասնավորապես՝ վարչատարածքային սահմանների, հողային, անտառային, ջրային ռեսուրսների, և առանձին գույքային միավորների հաշվառման, քարտեզագրման, առկա սխալների ուղղման, մշտադիտարկման և պահպանման համար քարտեզագրման աշխատանքների իրականացման նպատակով: Աշխատանքներն իրականացվելու են ՀՀ կառավարության 2019-2023թթ. գործունեության ծրագրով հաստատված միջոցառումների շրջանակում, նախատեսվում է առաջին անգամ ստանալ ՀՀ ամբողջ տարածքի թվային քարտեզագրման հատակագծերը և տեղանքի թվային մոդելը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՈՒՂԻՂ: Վարչապետը ներկայացնում է Ամուլսարի վերաբերյալ դիրքորոշումը

Նա այսօր ավելի վաղ քննարկում էր հրավիրել Ամուլսարի հանքի վերաբերյալ։

Ջերմուկի և Գնդեվազի բնակիչների բաց նամակը վարչապետին

Հեղինակները պնդում են, որ Ամուլսարի շրջափակումը պետք է վերացվի:

«Այս պահին հիմքեր չկան նոր փորձաքննության համար»,- Վլադիմիր Կարապետյանը՝ նախագահականում վարչապետի ասածի մասին

«Վարչապետն ասել է, որ այս պահին հիմքեր չկան դադարեցնելու համար, ինքը չի ասել, որ պետք է շահագործվի: Այս պահին հիմքեր չկան նոր փորձաքննության համար»,- ասաց Կարապետյանը: